Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ ավարտեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 30-ին «Շանթի» «Հորիզոն» լրատվական ծրագրում հնչել էր տեղեկատվություն, ըստ որի` հեռուստաընկերություն զանգահարած անհայտ անձը սպառնացել էր, որ եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւս մեկ անգամ եթերում հնչեցվի որեւէ վիրավորական խոսք, հեռուստաընկերության շենքը կպայթեցվի: Մեկնաբանը նշել էր նաեւ, որ հեռախոսազանգը հաջորդել է իրենց կողմից ՀՀՇ անդամներից մեկին ուղիղ եթերում հարցազրույցի հրավիրելուն, որը կուսակցության կողմից մերժվել էր: Ինչեւէ, վճիռը կհրապարակվի հունվարի 9-ին: