Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է խորհրդակցությունները նախագահի թեկնածուներից որեւէ մեկին աջակցելու կապակցությամբ եւ սպասում է դեկտեմբերի 19-ին առաջադրված թեկնածուներին ուղարկված հարցերի պատասխաններին: «Ժառանգության» ԱԺ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իր կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի ընտրազանգվածի «դիապազոնը արժեքային առումով բավականին լայն է՝ ներառելով ազգայնականներից մինչեւ ուլտրալիբերալներ: «Նրա ընտրազանգվածը կարող է, առավելապես, նույնանալ այն ուժերի հետ, որոնք հատկապես միջանկյալ հատվածում են գտնվում… դրանցից են Լ. Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, չեմ բացառում՝ նաեւ Վահան Հովհաննիսյանը»: