Ինչպես եւ յուրաքանչյուր խաղ, առավել եւս՝ դեդեկտիվ սյուժեով, «Մաֆիան» եւս ժամանակի ընթացքում է հետաքրքրանում: Եվ եթե հիշում եք` մենք կանգ էինք առել այն պահին, երբ վարողը հայտարարել էր գիշեր:
Ռոբերտ Քոչարյան – Գիշեր: Մաֆիան դուրս է գալիս որսի եւ անցնում Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի, Արման Մելիքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ Սարգսյանի, Արամ Հարությունյանի կողքով եւ հեռանում: Աչքերը բացում է «Դոնը» եւ փնտրում «Շերիֆին»: Փակում է աչքերը: Աչքերը բացում է «Շերիֆը» եւ փնտրում «սեւերին»: Փակում է աչքերը: Բարի լույս: Գիշերը «մաֆիան» խաղից հանել է համար հինգին` Արման Մելիքյանին: Ձեր վերջին խոսքը, պարոն Մելիքյան:
Ա.Մ.- Ճիշտն ասած, մաֆիան անսպասելի որոշում է կայացրել: Որովհետեւ սովորաբար սկզբից խաղից հանում են ուժեղ խաղացողներին: Օրինակ, իմ նախկին ակումբի բոլոր ուժեղ խաղացողներին հանեցին, ուղարկեցին Հայաստան: Երեւի բոլորը մտածեցին, եթե ես էլ եմ այնտեղից եկել, ուրեմն ես էլ եմ ուժեղ, դրա համար էլ որոշեցին հենց հիմա ինձ հանել, որ հետո պրոբլեմներ չունենան: Բայց իմացեք, ես «կարմիր» էի:
Ռ.Ք.- Պարոն Մելիքյան, ձեր ժամանակը սպառվեց: Օր երկրորդ, եւ խոսքը տրվում է համար երկուսին` Արթուր Բաղդասարյանին:
N2 Ա.Բ.- Քանի որ առաջին օրը Տիգրան Կարապետիչն ու Արտաշես Գեղամյանը «մուտիլովկա» արեցին, որի հետեւանքով Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց խաղը, կարծում եմ, որ Շերիֆը պետք է, որ նրանցից մեկին ստուգած լինի: Ես դնում եմ Տ. Կարապետիչի թեկնածությունը, որովհետեւ ինքը ժողովրդին խաբում է: Հեղինեի մոտ ես եմ, ոչ թե ով պատահի: Իմ շտաբի պետի անունով ԱԼՄ-ում հաղորդաշար ա բացել ու մեր հաշվին ռեյտինգ ա հավաքում:
Ռ.Ք.- Թեկնածությունն ընդունված է: Տ. Կարապետիչ, խոսքը տրվում է ձեզ: Բայց հիշեցնեմ, որ դուք արդեն 2 նախազգուշացում ունեք:
N3 Տ.Կ.- Ո՛վ եվրոպաներում ման գա, ո՛վ «սեւ» լինի: Ընդունեք Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Ինքը «սեւ» ա: Ես որ «Հեղինեի մոտ» հաղորդաշար ունեի, քո Հեղինեն հըլը Թամար էր: Համ էլ ես մաքուր տղա եմ: Բոլորի հետ «պրյամո» եթերում եմ խոսում, ոչ թե քո նման «Մարկո Պոլոներում»:
Ռ.Ք.- Թեկնածությունն ընդունված է: Համար չորս` Վահան Հովհաննիսյան:
N4 Վ.Հ.- Ես էս խաղից գլուխ չհանեցի: Երբ մենք նեղ «կռուգով» էինք խաղում՝ Արմեն Ռուստամյանը «սամոստրել» արեց, ու ես կրեցի: Բայց հիմա չեմ հասկանում` ի՞նչ ա կատարվում: Ես կսպասեմ Շերիֆին: Բայց թող Շերիֆը «նավսյակի» ստուգի Լ. Տեր-Պետրոսյանին: Ու ասեմ, որ Րաֆֆիին էլ իզուր հանեցիք: Ափսոս էր: Հիմա ինքը ստիպված միայն ինձ ա տեր լինելու:
Ռ.Ք.- Խոսքը տրվում է համար վեցին` Լեւոն Տեր-Պետրոսյանին:
N6 Լ.Տ.-Պ.- Ես արկածախնդիր չեմ եւ այն եմ, ինչ կամ ու կլինեմ:
N7 Ա.Գ.- Տեսա՞ք, որ ասում էի՝ «սեւ» ա, չէիք հավատում: Մարդն ինքն իր բերանով ասում ա, որ «սեւ» ա:
Ռ.Ք.- Պարոն Գեղամյան, ձեր առաջին նախազգուշացումն է:
N6 Լ.Տ.-Պ.- Պարոն Գեղամյան, դուք ավելի լավ է բացատրեք, թե քնելուց առաջ ի՞նչ էիք ցույց տալիս Կարապետիչին: Եվ քանի որ բոլորն անհատական խաղ են խաղում, ես էլ անհատական կխաղամ: Դնում եմ Գեղամյանի թեկնածությունը:
Ռ.Ք.- Թեկնածությունն ընդունված է: Համար յոթ` Արտաշես Գեղամյան:
N7 Ա.Գ.- Ընդունեք Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Իմ հարցերը Հոմերոսի «Ոդիսականից» երկար են: Ինչպես ասել է Արիստոտելը` ափսոս, ժամանակը քիչ է: Պարոն Տեր-Պետրոսյան, ո՞վ գիշերը հեռացրեց Արման Մելիքյանին: Ո՞վ անցյալ օրը քաղաքացիություն չտվեց Րաֆֆիին: Ինչո՞ւ հենց վարողն ասում է՝ գիշեր է, միանգամից մութն ընկնում է: Ավելին, ցրտում է: Ես որ Մաշտոցի ռայկոմի քարտուղարն էի, դու Մաշտոցի Մատենադարանում էիր: Ես բոլոր «կարմիրներին» կոչ եմ անում՝ խաղից հեռացնել Լ. Տեր-Պետրոսյանին:
Ռ.Ք.- Պարոն Գեղամյան, ձեր ժամանակը սպառվեց: Խոսքը տրվում համար ութին` Սերժ Սարգսյանին:
N8 Ս.Ս.- Հարգելի «կարմիրներ»: Ճիշտ է Գեղամյանից դհոլի ձայն էր գալիս: Բայց, կարծում եմ, որ դա հայրենասիրական դհոլի ձայն է: Ըստ «Գելլապի» տվյալների` ամենաբարձր վարկանիշը «կարմիրներն» ունեն: Ուրեմն «կարմիրները» չեն կարող պարտվել: Իսկ ըստ «Նիլսենի»` ԱԼՄ-ն ընդանրապես ռեյտինգ չունի: Առաջարկում եմ խաղից հանել Տ. Կարապետիչին: Թող գնա Վոլգոգրադում երգի:
Ռ.Ք.- Խոսքը տրվում է համար ինին` Արամ Հարությունյանին:
N9 Ա.Հ.- Երբ ես ԱԻՄ էի, մենք միշտ պարտվում էինք: Հիմա ես «Ազգային համաձայնություն» եմ, մեկ ա, էլի ոչ մեկի պետք չեմ: Պարոն Գեղամյան, ձեզ մոտ լավ ա ստացվում: Որ այս խաղը վերջանա, գամ ձեր մոտ կուրսերի, էլի:
Ռ.Ք.- Խոսքը տրվում է համար մեկին` Վազգեն Մանուկյանին:
N1 Վ.Մ.- Ես բոլորին լսեցի եւ հասկացա, որ «թռնելու» ժամանակն է: Ճիշտ էր Եսայի Ստեփանյանը, որ ժամանակին «թռավ»: Փաստորեն, եթե ես էլ Արշակի նման այն ժամանակ նոր կուսակցություն բացած լինեի, հիմա ես էլ Ալեքսանյան Սամվելի օգնականը կլինեի:
Ռ.Ք.- Երկրորդ օրվա արդյունքներով ունենք 3 թեկնածություն` Տիգրան Կարապետյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Արտաշես Գեղամյան: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Տ.Կարապետյանը: 8 ձայն: Ձայների մեծամասնությամբ խաղը լքում է Տիգրան Կարապետյանը: Պարոն Կարապետյանը ձեր վերջին խոսքը:
N10 Ր.Հ.- Ես հիմա կգնամ Վոլգոգրադ, տեսնեմ, ո՞վ է ազգին Սեւան տանելու:
Ռ.Ք.- Պարոն Կարապետյան, լքեք դահլիճը: Իսկ մեզ մոտ գիշեր է: Եվ մաֆիան դուրս է գալիս որսի:
շարունակելի