Դիտելու են

25/12/2007

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 5 տեղական կազմակերպություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Ընտրությունը քոնն է» (4010 դիտորդ), «Բաց հասարակության ինստիտուտ» (1405 դիտորդ), «Արդարություն եւ իրավունք» (616 դիտորդ), «Մուտք» (40 դիտորդ), «Էրեբունի» (3 դիտորդ) հասարակական կազմակերպությունները: Միջազգային դիտորդական առաքելությունների հավատարմագրման հայտ ԿԸՀ-ում դեռեւս չի ստացվել: ՀՀ Ազգային ժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին, ՀՀ կառավարությունը` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին: Դիտորդները ԿԸՀ-ում կարող են հավատարմագրվել մինչեւ 2008թ. փետրվարի 9-ը: