Անելիքներ կան Հարկայինում եւ Մաքսայինում

21/01/2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է խոշոր գործարարների հետ: «2008-ին ակտիվ տնտեսական քաղաքականություն ենք իրականացնելու եւ մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի գործարար եւ ներդրումային վիճակը Հայաստանում բարելավվի: Մենք մեզ համար շատ հավակնոտ ծրագիր ենք մշակել եւ հավակնոտ շեմ ենք սահմանել` մի քանի տարիների ընթացքում ընդգրկվել աշխարհի 10 տոկոս երկրների ցանկում` բիզնես միջավայրի բջիջներով»,- նշել է նա: Ըստ Ս. Սարգսյանի` մեծ անելիքներ կան հարկային եւ մաքսային համակարգերի բարելավման ուղղությամբ: «Խոշոր բիզնեսի հետ մենք խնդիրներ չունենք, մեր խնդիրները հիմնականում կապված են միջին եւ մանր ձեռնարկությունների հետ, որոնք դժվարություններ են ունենում պետական, եւ առաջին հերթին` հարկային եւ մաքսային մարմինների հետ, իսկ առանց համատեղ պայքարի արդյունքների չենք հասնի: Ուզում եմ, որ 2008-ին ձեր սոցիալական պատասխանատվության աստիճանը բարձրանա: Մենք, որպես պետություն, մշտապես պատրաստ ենք մասնավոր սեկտորի հետ ծրագրեր իրականացնելու եւ զարգացնելու սոցիալական ուղղվածությունը, ինչի համար ակնկալում ենք նաեւ ձեր աջակցությունը»,- ասել է Ս. Սարգսյանը: