Վլադիմիր Նաբոկովի որդին՝ Դմիտրի Նաբոկովը ծանր երկընտրանքի առջեւ է կանգնել, նա որոշում է` այրե՞լ, թե՞ չայրել հոր ձեռագրերը։ Նաբոկովի վերջին անտիպ վեպը, որը կոչվում է՝ «Լաուրայի բնօրինակը», հեղինակը պատվիրել է երբեք չտպագրել ու այրել ձեռագրերը, քանի որ չի ցանկացել անավարտ ստեղծագործություն լույս աշխարհ թողնել։ Սակայն սկզբում Նաբոկովի այրին, հետագայում էլ՝ նրա որդին չեն համարձակվում կատարել իրենց հայտնի հոր ցանկությունը՝ համարելով, որ իրավունք չունեն ընթերցողին զրկել բարձրարվեստ վեպից։