1991-94 թթ. Բելառուսի նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը եւ 1991-92 թթ. Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը նախօրեին նամակ են հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որտեղ մասնավորապես ասվում է: «Մենք ամբողջ սրտով աջակցում եւ ողջունում ենք պրոֆեսոր Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր մուտքը իր մեծ երկրի՝ Հայաստանի քաղաքական բեմահարթակ։ Տեր-Պետրոսյանը ղեկավարել է այն խաղաղ պայքարը, որը միավորեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ավելի մեծ ազատություններ, ինքնուրույնություն, արժանապատվություն, աստիճանաբար՝ նաեւ պետական անկախություն պահանջելու շուրջ։ Ինչպես մի ֆրանսիացի սովետաբան է գրել՝ «Բեռլինի պատը նախ սկսեց փլվել Հայաստանում», երբ այս փոքր խորհրդային հանրապետությունը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ճանապարհ հարթեց այն գաղափարների համար, որոնք հետագայում հաջողությամբ որդեգրեցին դեմոկրատական այլ շարժումներ եւ ժողովրդական ճակատներ՝ ներառյալ Բալթիկայում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում։
… Քաղաքականության մեջ նման փորձված եւ իրազեկ գիտնականի եւ կազմակերպչի վերադարձը կհարստացնի Հայաստանն ընտրության հնարավորությամբ, բանավեճով եւ ժողովրդավարական բազմակարծությամբ՝ հայ ժողովրդի հսկայական եւ հանրաճանաչ տաղանդը ծառայեցնելով առաջիկա դժվարին խնդիրների լուծմանը։ Առաջին Քրիստոնյա Ազգի Առաջին Նախագահը վերադարձել է իր երկիրը Առաջինը դարձնելու»։