Հաջողություն է մաղթել

30/01/2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո սա արտերկիր իր առաջին այցն է, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների առավել սերտացման կարեւորության մասին: Բ. Գրիզլովը ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններում հաջողություններ է մաղթել Սերժ Սարգսյանին: