Իրավունք ունի

30/01/2008

«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ՀՀԿ-ականների քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ երեկ ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ավելացնելով, թե ցանկացած հոգեւորական կարող է լինել կուսակցական, զբաղվել կուսակցական գործունեությամբ: «Ճիշտ այնպես, ինչպես հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու, բայց հասարակական կազմակերպության մեջ լինելը չի զրկում մարդուն քաղաքացիական կամ քաղաքական իրավունքներից, այնպես էլ կրոնը մարդկանց կամավոր միություն է: Բայց նա չի կարող կրոնական կառույցի կողմից հայտարարություններ անել, դա ուղղակի օրենքի խախտում է»,- ասել է նա: