ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական առումով պետք է կրճատենք բանակը, երեւում է, որ այդ մարդիկ շատ վատ գիտեն այն խնդիրները, որոնք դրված են մեր բանակի եւ պետության առջեւ: Հայոց բանակը մոտ ժամանակներում չի կարող ամբողջությամբ անցնել պայմանագրային հիմունքների… Որոշ գործիչներ հայտարարում են, թե շատ արագ կարելի է բանակը կրճատել, հասցնել 10 հազարի: Նրանք չեն հասկանում, թե դա ինչ վտանգների առաջ կկանգնեցնի մեր պետությունը: Պետությունը չի կարող այսօր նման քայլի գնալ, քանզի կա ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտություն, եւ դրա գլխավոր երաշխիքը բանակն է»: