Ո՞վ է նա, ո՞վ է նա

30/01/2008

Նախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին: Բացի «Ժառանգություն» կուսակցությունից, մյուսները տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրել են իրենց անդամ նշանակելու լիազորություն ունեցող կուսակցությունների անդամներով: «Ժառանգության» տեղերը հիմնականում բաշխվել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ: «Ժառանգության» քարտուղար Վարդան Խաչատրյանն «Ազատությանն» ասել է, թե հավանական է, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրության վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումը հայտնի դառնա ընթացիկ շաբաթվա ընթացքում: