«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես Վաշինգտոնից վերադարձել եմ երկու շաբաթ առաջ, որտեղ այս հարցով բանակցություններ են տեղի ունեցել: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածուի առաջադրման հստակ ժամկետը չեմ կարող նշել, սակայն գործընթացը առաջ է գնում»,- նշել է Ջ. Փենինգտոնը` վստահեցնելով, թե առաջադրման գործընթացը կապված է բյուրոկրատական աշխատանքների հետ, եւ ներկայումս քննարկվում են ընթացիկ հարցեր` ներառյալ ֆինանսական հաշվետվությունը, որը պետք է կարգավորվի մինչեւ թեկնածության առաջադրումը: «Չնայած դրան, շուտով մենք կիմանանք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի անունը»,- վստահեցրել է նա: