Բոլորն ազա՞տ են

18/02/2008

Մասիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ մի պահ լուրեր են տարածվել, որ քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը բնակիչներին արգելել է գնալ հանրահավաքին: Քաղաքապետը քիչ հեռվում կանգնած` հետեւում էր հանրահավաքի ընթացքին: «Ա1+»-ի լրագրողը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք ճի՞շտ են լուրերը։ «Ի՞նչ եք ասում. յուրաքանչյուրն ազատ ընտրության իրավունք ունի: Ես ինչքան ապրելու եմ, այդ կարծիքին եմ լինելու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանում, այլ ցանկանում ենք, որ ամեն ինչ հարթ ու հանդարտ լինի մեր քաղաքում»,- հայտարարել է քաղաքապետը: