ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահի առաջին այցելություններից մեկը Ռուսաստան կլինի, եւ ՀՀ նախագահի միջոցով իր հրավերն է փոխանցել Սերժ Սարգսյանին: Վ. Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռ. Քոչարյանին`ասելով. «Անցած տարիներին Ձեր անմիջական մասնակցությամբ շատ բան է արվել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտում»: