Ալիեւի կոչերը

29/02/2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, այն բանակցությունների առարկա չի եղել ու չի լինի»: Ըստ Ալիեւի` հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ «այդ հարցում միջազգային աջակցությունը, աշխարհի առաջատար երկրների դիրքորոշումը, իհարկե, հիանալի պայմաններ են ստեղծում դրա լուծման համար»: