Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի հեռուստաաշտարակը, Հանրային հեռուստաընկերությունը գրավելու եւ ուղիղ եթեր կազմակերպելու նպատակով: Հաղորդագրության համաձայն, ձերբակալված են մի շարք անձինք: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ ձերբակալվածները 6-ն են: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով (Պետական իշխանությունը յուրացնելը): Նրանց թվում է նաեւ Վանո Սիրադեղյանի եղբայր Սերյոժա Սիրադեղյանը: