Էրդողանի մեղադրանքները

29/02/2008

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել հասարակական կարծիք, մենք նրանց ասում ենք՝ այդ մասին խոսելուց առաջ հայելուն նայեք: Եթե ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա այդ դուք եք այն իրականացրել ամենադաժան կերպով»,- իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավաքում հայտարարել է Էրդողանը: Իսկ «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը երեկ հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե «հայկական ուժերը մեղադրվում են 1992թ. փետրվարի 25-ին Խոջալուում մոտ 1000 Ադրբեջանի քաղաքացի սպանելու մեջ»: «Երբ հայերը զանազան հայտարարություններ են անում թուրքերի դեմ, թող մտքում պահած ունենան այդ իրադարձությունը: Թուրքերն իրենց բնույթով չեն կարող նման ոճիր գործել: Մենք կոչ ենք անում հայերին՝ դադարեցնել ադրբեջանական տարածքների անօրինական բռնազավթումը»: