Որպեսզի Կովկասում նոր պատերազմ չլինի

25/03/2008

Աբխազիայի խորհրդարանը՝ Ժողովրդական ժողովը, դիմում է ՌԴ ղեկավարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամ երկրների ղեկավարներին, ԵԱՀԿ-ին, ԵԽ ԽՎ-ին՝ խնդրելով «անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Կովկասում նոր պատերազմ թույլ չտալու համար»: Խորհրդարանի՝ հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ նաեւ ասված է «վրացական իշխանությունների գործողություններին սկզբունքային գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի նա հրաժարվի ռազմական ուժի կիրառումից եւ ահաբեկչական գործունեությունից՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոցներից»: Ինչպես նշել է Աբխազիայի խորհրդարանը, «Վրաստանը շարունակում է վրաց-աբխազական պետական սահմանում իրադրության բորբոքման իր քաղաքականությունը»: