Այսուհետ «Բարգավաճ Հայաստանի» հետ է

28/03/2008

ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեությունը: Իր տարածած հայտարարության մեջ նա իր այս որոշումը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» անկախ պատգամավորին չի ընձեռում հնարավորություն՝ անդամակցել խորհրդարանական որեւէ խմբակցության, ես հայտարարում եմ, որ այսուհետ, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թե՛ խորհրդարանում եւ թե՛ խորհրդարանից դուրս իմ պատգամավորական գործունեությունը համահունչ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեության հետ»: