Պետք է պատճառը մեզանում տեսնել

26/03/2008

«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, պետություն չենք ունեցել…»,-

2006 թվականին «Պրեսսինգ» ակումբում կայացած քննարկումներից մեկի ժամանակ ասել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «ժողովրդավարությունն ազգի ներկայացուցիչների միջեւ վստահության դաշտն է, որ փոխանցվում է պետությանը: Այդ վստահության շնորհիվ կարողացել ենք դիմակայել արտաքին ուժերին կամ ներքին պառակտումներին: Բոլոր դեպքերում մենք ունեցել ենք ժողովրդավարություն, այժմ փորձում ենք այն զարգացնել»,- այսպիսին էին պետության եւ ժողովրդավարության վերաբերյալ Անդրանիկ Մարգարյանի պատկերացումները: