Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերին եւ քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոյին: Այս մասին երեկ հայտնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: