Գալիս է

19/03/2008

Մարտի 18-20-ը Հայաստան է այցելելու ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հետ: Այսօր երեկոյան Գ. Կարասինը հանդիպելու է Վ. Օսկանյանի հետ: