Շարունակում են խախտել

19/03/2008

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «Karabakh-Open»-ին փոխանցել է, թե ԼՂՀ-ի ու ադրբեջանական ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը: Ըստ նրա` չնայած ադրբեջանական զորքերը շարունակում են կրակել փոքր տրամաչափի զինատեսակներով, շփման գծում իրավիճակը նորմալ է, եւ այն լրիվությամբ վերահսկվում է ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից: