Քաղաքական դեմոգոգիա

19/03/2008

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Փաստ է նաեւ, որ աշխարհի գերտերությունները եւ, առաջին հերթին, ԼՂՀ հակամարտության կարգավորման միջնորդ-երկրները դեմ էին այդ փաստաթղթի ընդունմանը: Միջազգային պրակտիկայի միտումները ցույց են տալիս, որ առանցքային հարցերը լուծվում են ոչ թե բանաձեւերով, այլ քաղաքական-իրավական կոնկրետ գործողություններով»,- ասել է նա: Ըստ Վ. Աթանեսյանի` ՄԱԿ-ի բանաձեւն ադրբեջանական «քաղաքական դեմագոգիայի առիթ կդառնա, թեկուզ, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվի հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի մեջ»: