Չի պաշտպանում

17/03/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում համակարծիք են Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները: Նախագիծը չի արտացոլում այն, ինչի վրա աշխատում էին ոչ միայն համանախագահները, այլեւ հենց հակամարտության կողմերը»,- երեկ ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա՝ բանաձեւի նախագիծը խիստ միակողմանի է. «Դրանում տեղ է գտել միայն այն, ինչ հետաքրքրում է Ադրբեջանին: Բանաձեւը ստացվել է միակողմանի, միանգամայն չհավասարակշռված եւ ոչ այնքան ժամանակին: Դա անսպասելի էր բոլորի համար»: