Ինչո՞ւ շտապեց

17/03/2008

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի (ՄԻՊ) ղեկավար Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի դեպքերից հետո իրենք ընդամենը 2 հոգու կորած լինելու մասին դիմում են ստացել: «Այդ մասին մեզ հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից, եւ մենք միասին փնտրել ու պարզել ենք, որ այդ 2 հոգին ուշաթափված վիճակում գտնվել են հիվանդանոցում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա.Հարությունյանը: Ի դեպ, երեկ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը զերծ է մնացել ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը պատասխանել է. «Անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ՝ սպանությունների իրական հանգամանքները»: Սակայն անհասկանալի է, թե Ա. Հարությունյանն, ի տարբերություն իր եվրոպացի գործընկերոջ, որը չի շտապում գնահատականներ տալ, ինչո՞ւ շտապեց: