ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը երեկ հերքել է լուրերը, թե ինքը եւ իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: «Մ. Գրիգորյանը երբեք էլ համաժողովրդական եք ասում, ինչ եք ասում, շարժման մեջ չի եղել, ոչ էլ ես»: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե իրեն ստիպել են, որ հետ կանգնի հայտարարությունից, ապա Հ. Գրիգորյանն ասել է. «Ամսի 19-ին ես եղել եմ թիվ 20 ընտրատարածքի պատասխանատուն Սերժ Սարգսյանի կողմից: Մեն մենակ ես. ոչ մարզպետ, ոչ էլ էն: Ես եմ եղել Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը: Թիվ 20 ընտրատարածքը բարձր արդյունքն ա տվել Ս. Սարգսյանի համար: Ինչի՞ մասին ա խոսքը: Եթե ես լինեի Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, նա 20 ընտրատարածքում կհաղթեր: Եղա՞վ: Բոլորի ձայները միասին Ս. Սարգսյանի ձայների սկի կեսը չի եղել»: