Ընտրությունների պաշտոնական արդյունքը ՍԴ-ում վիճարկելու քաղաքական որոշում, ըստ «Ազատության», դեռեւս կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը կայացած հանրահավաքում: ՕԵԿ-ից ռադիոկայանին փոխանցել են, որ իրենք դեռեւս ամփոփում են իրենց հավաքած տվյալները, իսկ ինչ վերաբերում է ՍԴ դիմել-չդիմելուն, ապա այդ մասին այսօր կհայտարարի անձամբ Արթուր Բաղդասարյանը: Մյուս թեկնածուները նման մտադրություն չունեն: