ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» խորագրով խորհրդաժողովին: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` զեկույցներում եւ քննարկումներում հանգամանալից անդրադարձ է եղել ներկա միջազգային անվտանգության միջավայրին, նոր առանցքային դերակատարների` Չինաստանի եւ Հնդկաստանի քաղաքականության միտումներին, Ռուսաստանի ակտիվության աճին, նոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով զինված ուժերի համապատասխան եւ համարժեք ունակությունների ստեղծմանը: Մասնավորապես արձանագրվեց ՆԱՏՕ-ի դերակատարության անխուսափելի աճի միտումը: