Ի պատասխան Կոսովոյի անկախության հռչակման, բոսնիացի սերբերը նույնպես հայտարարել են անկախության հասնելու եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի կազմից Սերբական Հանրապետության դուրս գալու պատրաստակամության մասին: «Եթե ՄԱԿ-ի անդամ զգալի թվով պետություններ, մասնավորապես՝ Եվրամիության երկրները, ճանաչեն Կոսովոյի անկախությունը, ապա կստեղծվի ինքնորոշման, այդ թվում նաեւ՝ անջատման իրավունքի ճանաչման նախադեպ»,- ասված է այն բանաձեւում, որը հինգշաբթի ուշ երեկոյան ընդունել է Սերբական Հանրապետության խորհրդարանը: Փաստաթղթի համաձայն` ստեղծված իրավիճակում իշխանություններն «իրավունք ունեն կազմակերպելու հանրաքվե՝ որոշելու համար պետական կարգավիճակը»: