Երեկ Ռոբերտ Քոչարյանը` չսպասելով ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ վերջնական տվյալների հրապարակմանը, շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»: «Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանն օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին»,- ասված է ուղերձում: Ի դեպ, երեկ Ռ. Քոչարյանը մեկ այլ ուղերձով էլ շնորհավորել է ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: