Անհրաժեշտության դեպքում կմիջամտեն

26/02/2008

«Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել բռնություններ հրահրելու միջոցով: Մեր երկրում յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն անկարգությունները, անկայունության եւ բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում»,- երեկ ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` նշելով, որ իրավապահները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում` վերականգնելու համար կարգ ու կանոնը: Նա նաեւ հավելել է. «Ես ուրախ եմ, որ 1 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ ստանում եմ մեր ժողովրդի բացահայտ աջակցությունը, որը կօգնի ինձ նաեւ առկա արտաքին մարտահրավերների պարագայում` ավելի վստահ իրականացնելու մեր երկրի արտաքին քաղաքականությունը»: