Պարտությունը հաճույքով չեն ընդունում

26/02/2008

«Մենք հիմա ամփոփում ենք մեր կառույցի առանձին հատվածների տեսակետները եւ վերլուծությունները: Մի բան պարզ է, որ պարտվել ենք, դա հաճույքով չենք ընդունում, բայց գիտակցաբար ենք ընդունում: Մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ կարող է հաղթահարել, եւ սա մի նոր սկիզբ կդառնա»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Հարցին` եթե երկրում ապակայունացում լինի, ի՞նչ քայլերի կդիմի ՀՅԴ-ն, Հ. Մարգարյանը պատասխանել է. «Առաջին հերթին մենք կուզենք, որ չլինի, երկրորդն էլ, կարծում եմ` դրա պատասխանատուն իշխանություններն են, իրավապահ մարմինները»: Հ. Մարգարյանն ասել է, որ իրենք որոշ ընտրատեղամասերից մի շարք բողոքներ ունեն. «Համատարած եւ բնական երեւույթ է եղել ընտրակաշառքը, ինչն անօրինական է: Եղել են կազմակերպված ընտրախախտումներ, որոնց վերաբերյալ տվյալները մենք այժմ ուսումնասիրում ենք»: