Սենսացիա չկա

13/02/2008

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով շաբաթ օրը միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել է, թե ՀՀԿ-ն իր վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ կարտահայտի ՀՀԿ առաջիկա գործադիր մարմնի նիստում: Չնայած սրան` Գ. Սահակյանն ասել է, թե այդ Ս. Միքայելյանի պահվածքն իրենց համար «սենսացիա չէ, եւ մենք դրան մեծ նշանակություն չենք տալիս»: