«Ստիպված է՝ կառուցողական դիրք բռնել»

15/02/2008

Պաշտոնական Բաքուն գտնում է, որ «չնայած Հայաստանի ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգմանը, Ադրբեջանի միջազգային հեղինակության ուժեղանալով նա հարկադրված կլինի կառուցողական դիրք բռնել»: «Վաղ թե ուշ Հայաստանի ղեկավարությունը հարկադրված կլինի կառուցողական դիրք բռնել բանակցություններում եւ քայլեր կատարել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- «Թրենդին» ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: