ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին՝ Հայկ Այվազյանը, պահանջում է չշահարկել իր հոր անունը: «Ա1+»-ին ուղղված նամակում Հայկ Այվազյանն իր զայրույթն է հայտնել, որ Տիրուհի Այվազյանը վերջին օրերին քաղաքական նպատակներով օգտագործում է Վիտյա Այվազյանի ողբերգական մահը: Տիրուհի Այվազյանը, ով վաղամեռիկ պատգամավորի քույրն է, եղբոր մահվան մասին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ: Հայկ Այվազյանը, դատապարտելով իր հոր անվան հետ կապված ցանկացած շահարկումներ, կոչ է արել ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ Ազգային հերոսի անվան շուրջ անհիմն հայտարարություններ անելուց: