Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ընտրությունները, ինչպիսին էլ լինի քաղաքական կոնյունկտուրան, այսօր մի բան է պարզ, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կզարգանան նույնքան դինամիկ, նույնքան կայուն, եւ, կարծում եմ, որ դրա հիմնական գրավականն են մեր երկրների կառավարությունների երկու ղեկավարների միջեւ այսչափ բարի հարաբերությունները: Կցանկանայի Սերժ Սարգսյանին իր աշխատանքում հաջողություններ մաղթել, ես կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, քանզի նա իր աշխատանքը կատարում է ազնվորեն եւ հոգով»: