Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ընդդիմադիր թեկնածուների միավորման շուրջ բանակցություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ: Նա շեշտել է, որ իրենց համար կարեւոր է միավորումը. եթե միավորվեն Վ. Մանուկյանը եւ Վ. Հովհաննիսյանը, «Ժառանգությունը» նրանց կսատարի: Իսկ եթե միավորվեն Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ա. Բաղդասարյանը, «Ժառանգությունն» այս զույգին կսատարի: Վ. Խաչատրյանը հավելել է, որ իրենք հավատարիմ են նախօրեին կուսակցության վարչության ընդունած որոշմանը, որը միավորում է պահանջել, եւ միայն այս միավորումների չկայանալու դեպքում «Ժառանգությունը» կվերանայի այդ որոշումը: