Բաքվով` Հայաստան

08/02/2008

Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ միջխորհրդարանական խորհրդաժողովի նախապատրաստման հետ կապված քննարկումներն են, որը ծրագրվում է այս տարվա ապրիլի 18-ին անցկացնել Ստրասբուրգում: Այցի շրջանակներում ԵԽ ԽՎ ենթակոմիտեի նախագահը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Փետրվարի 9-ին լորդ Ռասել Ջոնսթոնը Բաքվից ժամանելու է Հայաստան: