ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը կարող էին ետ ստանալ մինչեւ գրանցվելը՝ մինչեւ հունվարի 20-ը, եթե հրաժարվեին առաջադրվելուց: Ընդ որում, եթե թեկնածուները մինչեւ փետրվարի 9-ը ինքնաբացարկ հայտարարեն, միեւնույն է, գրավը չեն կարող ետ ստանալ: Սակայն կարող են ստանալ ընտրություններից հետո, եթե հաղթահարած լինեն 5 տոկոսի շեմը: