«Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ դերասան դարձել: Մարդու կայացումը անկառավարելի պրոցես է: Ես հիմա էլ չեմ հոգնել զարմանալ, միշտ ինչ-որ նոր բան եմ հայտնաբերում ինձ համար: Իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանն ասում էր. «Քանի չես կորցրել զարմանալու հնարավորությունը, կարող ես զբաղվել այս անբացատրելի գործով, որը «թատրոն» է կոչվում»,- ասում է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով …
կարդալ ավելինՄեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական երրորդ փառատոնը: Աճել է մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների թիվը: 8 օրվա ընթացքում 40 թատերախումբ կցուցադրի իր ներկայացումները Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի թատրոնների բեմերում: Ամենաուշագրավը «Հայֆեստի» մասնակիցների ընտրությունն է: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը անցյալ տարի կարողացել էր հրավիրել բազմաոճ խմբեր: Ընդ որում, շատ ներկայացումներ արժանացան ոչ միանշանակ ընդունելության եւ նույնիսկ …
կարդալ ավելինԱմբողջ աշխարհում բավական եկամտաբեր ու հարգի «գործ» է համարվում երաժշտական գործիքների պատրաստումն ու վաճառքը: Մեր երկրում էլ հնարավոր է քիչ թե շատ «հարստանալ» այս գործով, թեպետ նույն երաժշտական գործիքները Հայաստանում եւ արտասահմանում վաճառվում են տարբեր գներով: Ու սրանով է բացատրվում այն, թե ինչու են այստեղ պատրաստված բավական մեծ քանակով երաժշտական գործիքներ արտահանվում մեր երկրից: Ընդ …
կարդալ ավելինԱրցախյան մի գյուղի բնակիչների կյանքը՝ ներկայացված երգերով, ղարաբաղյան բարբառով եւ տարազներով, կարելի էր դիտել Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում: Այս երաժշտական բեմադրությունը ներկայացման հեղինակ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն անվանել է «տեսարան»: «Սա ոչ ներկայացում է, ոչ էլ մյուզիքլ, սա մի դրվագ է գյուղի կյանքից»,- ասաց նա: Մասնակիցները շատ երիտասարդ են. բոլորն էլ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի …
կարդալ ավելինԿարո՞ղ է, արդյոք, հայ կինը հոգեւորական օծվել։ Եթե նա Երեւանի գիշերային ակումբներից մեկում փերֆորմանս ներկայացնող բիսեքսուալ ֆեմինիստ է, ապա՝ այո: «Ակումբ» սրճարանում ամերիկահայ բանաստեղծուհի Նենսի Ագաբյանն անցած չորեքշաբթի գիշերը ներկայացրեց իր ստեղծագործությունը, որի թեմաները մարտահրավեր էին նետում հայկական ավանդույթներին եւ ընդլայնում պահպանողական հասարակության հանդուրժողականության սահմանները: Փերֆորմանսը եղավ շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպության կազմակերպած հնգօրյա «Մեկ քայլ» ֆեմինիստական …
կարդալ ավելինԱյս թատրոնում իրենց բեմական մկրտությունն են ստացել թատերական բազմաթիվ ճանաչված գործիչներ՝ Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը: Կապանի հանդիսատեսը վայելել է նաեւ Մհեր Մկրտչյանի, Գալյա Նովենցի, Գուրգեն Ղարիբյանի խաղերը: «Մհեր Մկրտչյանը գավառական այլ թատրոններում էլ էր խաղացել եւ երբ ուզում էր ֆիլմ նկարել՝ «Պաղտասար աղբարը», երեք դերասան էր ընտրել շրջանային թատրոններից, որոնցից երկուսը մեր թատրոնից էին,- պատմում …
կարդալ ավելինԳրեթե ողջ 20-րդ դարում Եվրոպան Արեւելքում բարձագույն իմաստնություն եւ նոր արտահայտչամիջոցներ էր որոնում։ Վեհ եւ ինքնաբավ արեւելյան մշակույթն արվեստի յուրաքանչյուր ճյուղին խորհրդավոր իմաստ է հաղորդում։ Անգլիայում ծնված, ազգությամբ բանգլադեշցի պարող եւ խորեոգրաֆ Ակրամ Խանը՝ դասական բալետը ուսումնասիրելուց հետո, հայացքն ուղղել է հնդկական պարային ուղղությանը՝ կատակին։ Խանը ստեղծել է իր պարային խումբը, որի ներկայացումները շրջում են …
կարդալ ավելինՑուցադրվեցին Վարդան Թովմասյանի թրթռուն գույներով պատկերված լիրիկական կտավները, Վահան Ռումելյանի կրակից եւ պայքարից ծնված վառ աշխատանքները, Կամո Նիգարյանի հեգնական եւ միեւնույն ժամանակ մանուկներին վախեցնող էակներ հիշեցնող սարսափ-պատկերները, Արա Հայթայանի վիտրաժների նմանվող եւ աշխարհը դանդաղ զննող եւ կերպարանափոխող աշխատանքները, Կանադայում ապրած, սակայն Հայաստան տեղափոխված քանդակագործ Ջորջ (Գեւորգ) Կասաբյանի մաքուր ֆորմաների աբստրակտ կտավները։ Բոլոր հինգ նկարիչներն էքսպերիմենտներ …
կարդալ ավելինՍույն թվականի նոյեմբերին մեծ էկրան կվերադառնան Գայլն ու Նապաստակը` խորհրդային ժամանակների ամենասիրված` «Դե, սպասիր» մուլտֆիլմի հերոսները։ Մուլտֆիլմի հեղինակ Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին՝ Ալեքսեյը նկարահանել է երկու նոր սերիա։ «Ուզում եմ, որ այս մուլտֆիլմը երբեք չավարտվի։ Շարունակությունը ստեղծելը շատ պատասխանատու քայլ է։ Բոլորը սիրում են հին ֆիլմը, նորը նկարելը ռիսկային գործ է»,- ասել է նա։ Հեղինակների համար …
կարդալ ավելինՎերջերս Նյու Յորքի «Բրոդհերսթ» բրոդվեյյան թատրոնում կայացավ «Լենոն» մյուզիքլի պրեմիերան։ Ներկայացման հիմքը կազմել են Ջոն Լենոնի հարցազրույցները եւ այն երգերը, որոնք նա գրել է խմբից հեռանալուց հետո: Երգերը թվով 28 են, որոնց թվում կա նախկինում երբեք չհնչած երկու երգ՝ «Հնդկաստան, Հնդկաստան» եւ «Ես չեմ ուզում քեզ կորցնել»: Երգերը եւ նյութերը թատրոնին է տրամադրել Լենոնի այրի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Քանաքեռ-Զեյթուն համայնքում մշակութային աշխուժություն էր տիրում: Նախ, բացվեց Արամ բեկ Չոլակյանի արձանը Ներքին Զեյթունի իր իսկ անունը կրող փողոցում, հետո Վերին Զեյթունի նախկին Գաստելլոյի փողոցում բացվեցին նկարիչ Մինաս Ավետիսյանի անվան նկարչական դպրոցն ու արձանը: Այս միջոցառումները բավական ոգեւորել էին զեյթունցիներին: Փոքր հուշահամալիրով Ա.Չոլակյանի արձանը գտնվում էր կառուցապատումից փրկված փոքր անտառակի մեջ: «Այս վայրն …
կարդալ ավելինՄԱԿ -ն իր 60-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը Հայաստանում սկել է նոր երգի եւ տեսահոլովակի պատրաստումով: Իսկ սեպտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակում կկայանա մեծ բացօթյա համերգ հայտնի կատարողների մասնակցությամբ: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ հազարամյակի զարգացման այն ութ նպատակները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում: Դրանք են. ծայրահեղ աղքատության եւ սովի վերացումը, ընդհանուր տարրական կրթության ձեռքբերումը, սեռերի հավասարության խթանումն …
կարդալ ավելինՀոկտեմբերի 19-23-ը ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը կազմակերպել է փառատոն մանուկների եւ պատանիների համար: Մանկապատանեկան տիկնիկային փառատոնը նվիրված է Հայաստանում տիկնիկային թատրոնի ստեղծման 70-ամյակին: Ի դեպ, առաջին տիկնիկային թատրոնը հիմնվել է 1935թ. Գյումրիում: Փառատոնին մասնակցելու են թատերախմբեր Հայաստանից, ԼՂՀ-ից, Ջավախքից: Նախարարության աշխատակիցների խոսքերով՝ փառատոնը որոշ իմաստով նաեւ տիկնիկային արվեստի ստուգատես է։ «Արցախից 2 …
կարդալ ավելին«Եղեգան փող». այսպես է կոչվում ժողովրդագուսանական երգարվեստի համահայկական առաջին փառատոնը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-25-ը: Ծրագրի հեղինակ Լյուդմիլա Մելիքյանն այս փառատոնը համարում է շատ կարեւոր սկիզբ: «Ժամանակն է փոխել պատկերացումն աշուղական երաժշտության մասին: Աշուղներն այլեւս կույր, խեղճ ու կրակ պապիկներ չեն»: Փառատոնին մասնակցության մոտ 150 հայտ կա՝ ՀՀ մարզերից, Սփյուռքից, ԼՂՀ-ից եւ Ջավախքից: Բացման արարողությունը …
կարդալ ավելինՄոնոներկայացումները բարդ են ընկալման համար, մեկ դերասանն իր խոսքով եւ պլաստիկայով պետք է կարողանա պահել հանդիսատեսի ուշադրությունը: «Արմմոնո» երրորդ միջազգային թատերական փառատոնի պատվավոր հյուր վրացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ում բեմադրությունները խաղում են աշխարհի շատ բեմերում, ասել է. «Լավ ռեժիսորն առաջին հերթին հանդիսատես է, նա պետք է նայի իր բեմադրությունը վաղվա հանդիսատեսի աչքերով»: Ստուրուան փաստում …
կարդալ ավելինԼուսանկարները ներկայացնում են 1988 թվականից մինչ այսօր ընկած ժամանակահատվածի պատմությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը նաեւ սրճարան է, հեղինակը շատ նկարներ չի ցուցադրել, քանի որ դրանք կարող են ծանր տպավորություն թողնել մարդկանց վրա: «Երկրաշարժի դիակների կամ պատերազմի մասին լուսանկարները կարող են սրճարանի մթնոլորտի վրա ազդել,- ասում է Ռ. Մանգասարյանը,- Շաքեի (սրճարանի տիրուհու.- Լ.Ս.) հետ …
կարդալ ավելին«Երգում է 70-ականների Երեւանը» հիանալի նախագիծ է: Կարոտի շղարշից բացի բոլորին գրավում է իսկական, անկեղծ երաժշտությունը եւ այն հուշերը, որոնք արթնանում են ծանոթ մեղեդիները լսելիս եւ Ռուբեն Մաթեւոսյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ակսել Բակունցին, Երվանդ Երզնկյանին, Գեորգի Մանգասարյանին, Լեւոն Սեւանին եւ այլոց տեսնելիս: Մեկ համերգում իսկական, ոչ այսօրվա՝ մեկ օրում ծագող եւ արագ խամրող «աստղերին», այլ երաժշտությամբ …
կարդալ ավելինՀերոսները շատ ծանոթ ու հարազատ, մեր կողքին ապրող հարեւաններն են, սովորական երեւանցիներ՝ հաջողակ եւ ոչ այդքան, երջանկություն որոնող եւ յուրաքանչյուրի ետեւից բամբասելու ընդունակ, սակայն վտանգի պահին պատրաստ են սարի պես կանգնել եւ իրար պաշտպանել: Ընտանիք-բակ-թաղ-քաղաք-պետություն շղթայում «բակն» ամենախոցելի օղակն է: Եթե մի բակում ապրողները կարողանան համերաշխ ապրել ու բարյացակամ վերաբերվել իրար, արդյունքը հուսադրող կլինի, հնարավոր …
կարդալ ավելինՑեղասպանության 90-ամյակին նվիրված «Առաքել» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Զոհրապ Բեկ-Գասպարենցն է: Նա նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է եւ գլխավոր դերակատարը: Ֆիլմում հանդես է գալիս եւ սցենարի համահեղինակ է նաեւ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը: Ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արամ Ջիլավյանը համոզված է, որ «Առաքելը» միաժամանակ նման եւ խիստ տարբեր է այդ թեմայով ստեղծված այլ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 10-ից հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի Սունդուկյանի անվան թատրոնը։ Կցուցադրվի Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացումը: Հանդիսատեսի ուշադրության պակաս զգացող մեր Մայր թատրոնը պատրաստում է նոր ներկայացումներ՝ Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարները» եւ Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժը»: Կլինեն նաեւ հայ հեղինակների՝ Նելլի Շահնազարյանի եւ Ռուբեն Մարուխյանի գործերի բեմականացումներ: Դրամատիկական թատրոնն իր թատերաշրջանը բացված …
կարդալ ավելին