Սեպտեմբերի 12-17-ն անցկացվող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը թատերասերների համար լինելու է մեծ իրադարձություն: Փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը «Արմմոնոն» հայտարարել է Շեքսպիրյան փառատոն: Աշխարհում ամենից հաճախ եւ մեծ հաճույքով բեմադրվում են հենց Շեքսպիրի գործերը, եւ հենց Շեքսպիրն է էքսպերիմենտների եւ նորամուծությունների առիթ տալիս: Ութ երկրներից ժամանած թատերական գործիչները մեկ շաբաթվա ընթացքում Երեւանում կցուցադրեն 14 ներկայացում: «Շատերին …
կարդալ ավելինՇոու բալետը ժամանակակից եւ դասական պարերի համադրություն է, որը թույլ է տալիս ստեղծել հետաքրքիր եւ էկզոտիկ պարային համարներ: Եթե դասական եւ պարահանդեսային պարերն ունեն որոշակի շարժումների ստանդարտներ, ապա ժամանակակից բալետը բեմադրողի երեւակայության արդյունքն է, որի պրոֆեսիոնալ կատարման համար անհրաժեշտ է ֆիզիկական պատրաստվածություն եւ պլաստիկա: Շոու բալետն ընդգրկում է պարային բոլոր ուղղությունները, ինչը պարողին տալիս է …
կարդալ ավելինԵթե հեղինակի գրած երաժշտությունը, մշակած լոգոտիպը, ձեւավորած զգեստի մոդելն օգտագործում են առանց իր գիտության, նա համարձակ կարող է հավաքել իր հեղինակային իրավունքն ապացուցող փաստաթղթերը, խախտման վկայությունը եւ դիմել դատարան: Ամեն ինչ շատ պարզ է թվում: Սակայն իրականում դա այնքան էլ հեշտ չէ: Հեղինակը, որպես մտավոր սեփականատեր, իրավունք ունի կանխել իր սեփականության հանդեպ կատարվող ոտնձգությունները եւ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Ռոքը եւ մարդիկ» (Rock`n people) միջազգային փառատոնը կազմակերպիչների հավաստմամբ՝ ռոքի սիրահարների համար իսկական տոն է լինելու: Փառատոնին կմասնակցեն «Oaksenham», «Sakvoyage», «Vortan Karmir», «Mdp», «Empyray», «Groove inn band», «Bambir» հայկական ռոք խմբերը, ինչպես նաեւ` Վրաստանից հրավիրված «Green mama», «Young Georgian lolitas» վրացական խմբերը: Փառատոնի կազմակերպիչ ռադիո «Վանի» ներկայացուցիչ, ռոք երաժշտության սիրահար …
կարդալ ավելինԻսահակյանի անվան գրադարանի եւ «Յունիբանկի» հարաբերություններն այլեւս բարիդրացիական են: Կառավարությունը որոշել էր «Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի 1347քմ տարածքը եւ հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը»: Վերջինիս էլ թույլատրել էր՝ իր տնօրինության տակ գտնվող տարածքն «ուղղակի վաճառքի ձեւով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Յունինվեստ» ՍՊԸ-ին», ինչը …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարել է կառավարության պահուստային ֆոնդից, Օհան Դուրյանի մասին ֆիլմի ստեղծման համար, «Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ» ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպությանը տրամադրելու նպատակով, հատկացնել 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
կարդալ ավելին«Ավանգարդ ֆոլկ» երաժշտական ակումբում հինգօրյա համերգային ծրագրով հանդես էր գալիս «Adesa» աֆրիկյան խումբը, որը ներկայացնում էր աֆրիկյան ազգային երաժշտությունը: Խմբի նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել իրենց ազգային ավանդույթներն ու ծեսերը։ Դա նման էր ուրախ տոնախմբության: Գանայում ծնված երաժիշտները կարողացան հանդիսատեսին մասնակից դարձնելով՝ համերգը վերածել իսկական հայկական «քեֆի»: Գանայի երաժիշտները պարբերաբար օգտագործում էին հայերեն բառեր եւ …
կարդալ ավելին1915 թվականին Թուրքիայի կառավարությունն աքսորեց երիտասարդ մարզիկ Գրիգոր Ջոլոլյանին: Նրա եղբոր՝ մտավորական Հակոբ Սիրունու ձերբակալման հրամանը նույնպես կար, սակայն Սիրունին հասցրել էր փախչել Ռումինիա։ Իսկ նրանց երրորդ եղբորը թուրքերը սպանեցին։ Հայտնվելով Փարիզում Գրիգոր Ջոլոլյանը սկսեց լուսանկարչությամբ զբաղվել, Ռասպայ բուլվարում ֆոտոխանութ եւ ստուդիա բացեց։ 20-30-ականների արվեստով շնչող եւ արվեստով բոցկլտացող Փարիզում «Արաքս» ֆոտոստուդիան իր հաճախորդներն ու …
կարդալ ավելինՍիրված ու ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը 70-ականների մեր բարի ու գեղեցիկ Երեւանի խորհրդանիշներից է: Իր նրբաճաշակ, անկեղծ ու գրագետ երգերի մթնոլորտում մի քանի սերունդ է հասակ առել: Այն փաստին, որ իր երգերը հազվադեպ են հնչում ռադիոյով, էկրանից ու համերգային հարթակներից, Ռ. Մկրտչյանը հանգիստ, բայցեւ թախիծով է վերաբերվում: Նա շարունակում է երգել, ավելի հաճախ՝ արտասահմանում, դասավանդում …
կարդալ ավելինՍարդարապատի հուշահամալիրի, Հայաստանի Ազգագրության թանգարանի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ որոշվել է վերահրատարակել 1895-1916թթ. հրատարակվող «Ազգագրական հանդեսը»: Լույս է տեսել «Նոր ազգագրական հանդեսի» անդրանիկ համարը, որտեղ հավաքված են տեղեկություններ, վերլուծություններ հայկական մշակույթի, կենցաղի, ավանդույթների մասին, նաեւ՝ պատմության, բանահյուսության, տոնախմբությունների, էթնոլեզվական ուսումնասիրություններ: Հանդեսում ներկայացված են հետաքրքիր տեղեկություններ ծիսական արարողությունների, հայուհու դիմանկարի, վիշապագորգերի ստեղծման մասին: Ներկայացված են …
կարդալ ավելինՆկարիչների միությունում բացվեց Արկադի Բաղդասարյանի՝ Առկոյի ցուցահանդեսը: Իր 60-ամյակի կապակցությամբ նկարիչը ցուցադրեց տարբեր տարիների աշխատանքները: Բացումը շքեղ էր եւ լի հայտնի մարդկանցով: Դերասան Ազատ Գասպարյանն ասաց, որ Առկոյի ցուցահանդեսը տոն է բոլորի համար: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն էլ ավելացրեց, որ Առկոն մեր քաղաքի անբաժանելի մասն է դարձել: Առկոն նկարում է մաքուր աբստրակցիա՝ գունեղ տպավորություններ, եւ …
կարդալ ավելինՕգոստոսի 9-ին պարզ կդառնա «Հայֆիլմ» կինոստուդիայի նոր տիրոջ անունը: Ըստ մրցութային հանձնաժողովի նախագահ, Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի՝ պաշտոնապես հայտ ներկայացնողներ դեռ չեն եղել: «Բայց գիտեք, մեր սովորության համաձայն, հայտերը վերջին ժամերին են բերում»,- ավելացրեց նա: «Հայֆիլմի» սեփականաշնորհումը հրապարակային աճուրդ է, եւ եթե նույնիսկ մրցույթի պայմաններին համապատասխան մեկ հայտ լինի՝ հաղթող կճանաչվի: …
կարդալ ավելինԺամանակակից կինոյում դժվար է գտնել մի ֆիլմ, որտեղ պայթյուն, հրդեհ կամ կրակոցներ չկան: Դրանք կինոն ավելի դինամիկ են դարձնում եւ գրավում են հանդիսատեսի ուշադրությունը: Համակարգչային անիմացիան եւ հատուկ էֆեկտներն ի զորու չեն իրական պայթյունի, ծխի եւ կրակի պատրանք ստեղծել: Էֆեկտ ստեղծող մասնագետ է պետք: Այսինքն՝ պիրոտեխնիկ: Պիրոտեխնիկան գիտություն է այրման մասին, որը զբաղվում է ոչ …
կարդալ ավելինԻրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Վերջին տարիներին պարսկական կինոն մեծ թափ է հավաքել, ճանաչվել ողջ աշխարհում եւ կանգնել ամուր հիմքերի վրա: Քիարուսթամիի ֆիլմերի շնորհիվ աշխարհը տեսավ թարմ կինոհայացք: Նրա ֆիլմերի սյուժեները կարելի է հեշտ եւ արագ վերապատմել: Նրա դանդաղ ու գեղեցիկ ֆիլմերը երկխոսության են հրավիրում։ «Որտե՞ղ է ընկերոջ տունը» …
կարդալ ավելինՀուլիսի 19-ի ուշ երեկոյան «Մեր գյուղը» ռեստորանում նշվեց Ատոմ Էգոյանի ծննդյան 45-ամյակը, որին ներկա էին սփյուռքահայ, տեղացի եւ այլազգի կինոգործիչներ: Ներկա էին նաեւ Գարեգին Զաքոյանը, Հարություն Խաչատրյանը, ԱԳՆ-ից` Սալբի Ղազարյանը, նկարիչ Արարատ Սարգսյանը եւ այլք: Ջերմ ու ընկերական էր երեկոն, բոլորի ուշադրության կենտրոնում Ատոմն էր, որն ի պատասխան կենացների՝ մատնացույց անելով կնոջը՝ Արսինեին, ասաց. «Դուք …
կարդալ ավելինՀայերը Ամերիկայում տարբեր են: Լավն են, վատն են, ազնիվ են կամ սրիկա են: «Ինձ մեղադրեցին, որ ես հայերին գեղեցիկ չեմ ներկայացրել: Իմ ֆիլմում բոլոր հայերը սրիկաներ են»,- ասաց ռեժիսոր Վահե Խաչատրյանը, ում «Սարդոստայն» ֆիլմը վերջերս ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Աշխատելով հեռու մնալ եզրահանգումներից ու պաթետիկ խոսքերից, նա ստեղծել է մի թեթեւ ու ոչ հավակնոտ ամերիկահայ պատմություն: …
կարդալ ավելինԵրեկ Լատվիայի Յուրմալա հանգստավայրում բացվեց «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որի նախագահներն են կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսը եւ Իգոր Կրուտոյը: Ժյուրին, որի կազմում են Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկոլաեւը, Կոնստանտին եւ Վալերի Մելաձեները, գնահատելու է ոչ միայն երիտասարդների ձայնային տվյալները, այլեւ՝ պլաստիկան եւ արտիստիզմը: Հատուկ մրցանակ կհանձնի Ալլա Պուգաչովան: «Ես մրցանակ կտամ նրան, ում …
կարդալ ավելին«Ոսկե ծիրանի» հյուրերի ու ժյուրիի անդամների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ մեզ ֆելինիներ ու փարաջանովներ պետք չեն, եւ անհրաժեշտ է կոմերցիոն կինոն զարգացնել. «Երբ լսեցին նախագահին՝ հյուրերն ապշած դուրս եկան,- ասում է Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Հյուրերը տարակուսել են նախագահի այս մտքից:
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» փառատոնի նախավերջին օրը ՆՓԱԿ-ում կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդիպեց մի խումբ գրողների ու արվեստագետների` կիսվելու երկրորդ փառատոնի տպավորություններով։ Խանջյանը ցուցադրության էր բերել իր դերակատարմամբ երկու ֆիլմ, իսկ նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, հրավիրված էր որպես ժյուրիի նախագահ: Դերասանուհին այս տարվա փառատոնը համարեց մեծ հաջողություն եւ դրվատեց կազմակերպիչներին առաջին փառատոնի բացթողումները շտկելու համար: «Հիանալի է՝ …
կարդալ ավելին«Ոսկե ծիրանի» մրցութային ֆիլմերը քչերը տեսան, ծրագիրը խիտ էր: Իսկ արտամրցութային ծրագիրն ավելի հետաքրքիր էր թվում, այդ պատճառով էլ հայտնի վարպետների ֆիլմերի ցուցադրումների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին, իսկ մրցութային դիտումներն անցան կիսադատարկ դահլիճներում: Ժյուրիի անդամները, որոնք պարտավոր էին օրական հինգ-վեց ֆիլմ դիտել, ժամանակ չունեին այլ անվանակարգերում ներկայացված ֆիլմերը դիտելու: «Ցավոք, ես չհասցրեցի ոչ մի հայկական …
կարդալ ավելին