Նադեժդա Սարգսյանը Յուրմալայում

27/08/2005

Երեկ Լատվիայի Յուրմալա հանգստավայրում բացվեց «Նոր ալիք» երիտասարդ
կատարողների միջազգային մրցույթը, որի նախագահներն են կոմպոզիտորներ
Ռայմոնդ Պաուլսը եւ Իգոր Կրուտոյը: Ժյուրին, որի կազմում են Լայմա
Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկոլաեւը, Կոնստանտին եւ Վալերի
Մելաձեները, գնահատելու է ոչ միայն երիտասարդների ձայնային տվյալները,
այլեւ՝ պլաստիկան եւ արտիստիզմը: Հատուկ մրցանակ կհանձնի Ալլա Պուգաչովան:
«Ես մրցանակ կտամ նրան, ում կհավանեմ, եթե նույնիսկ իմ կարծիքը չհամընկնի
ժյուրիի կարծիքի հետ»,- ասել է նա: Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնի
Նադեժդա Սարգսյանի ստուդիայի սան Արման Գրիգորյանը:
Ն.Հ.