Ծաղիկների հետ աշխատող մարդն արդեն նկարիչ է: Իսկ եթե նկարիչն իր ստեղծագործությունների նյութ է դարձնում ծաղիկները, ապա նա նաեւ շատ ինքնատիպ արվեստ է ստեղծում: Մասնագիտությամբ ճարտարապետ Ալվինա Բարխուդարյանն իր նկարները կառուցում է չորացած ծաղկի թերթիկներից: Գունավոր ծաղկաթերթիկները շերտ առ շերտ ծածկում են գրաֆիկական մատիտանկարը: Յուրաքանչյուր ծաղկի թերթիկը վրձնահարվածի է նման: Շատ հետաքրքիր է դիտել նկարչուհու …
կարդալ ավելինԱրարատ Սարգսյանը ստեղծագործում է նախագծերով: Նա միշտ նոր թեմաների եւ արտահայտչամիջոցների որոնման մեջ է: «Մուսա» հասկացությունը չի ընդունում, ասելով՝ «Ես առավոտն արթնանում եմ եւ աշխատում եմ: Մուսայի պրոբլեմ ունեն ինքնուս նկարիչները: Այսօր մուսա կա՝ կնկարեն, վաղը չկա՝ չեն նկարի: Ծնված օրվանից իմ միջի «մոտորն» աշխատում է եւ, փառք Աստծո, մինչեւ հիմա չի կանգնել, ժամանակ առ …
կարդալ ավելին«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը շաբաթ գիշերը տոնեց իր 50-ամյակը Կոպենհագենում, որի ժամանակ ընտրվեց բոլոր ժամանակների լավագույն երգը: Դա լեգենդար «Abba» խմբի «Վաթերլոոն» էր, որը 1974 թ. ճանաչվել էր լավագույն երգ եւ մեծ համբավ բերել շվեդական խմբին: Եզրափակիչում այս երգի հետ պայքարում էին եւս չորսը՝ Դոմենիկո Մոդունյոյի հանրահայտ «Volare»-ն (1958), Ջոնի Լոգանի «Hold me now»-ն (1987), …
կարդալ ավելինԹուրքիայում նա ոչ միայն սարսափելի իրադարձությունների ականատեսն է եղել, այլեւ իր եւ գերմանացի սպաների կողմից արված լուսանկարները դուրս է բերել Թուրքիայից եւ փորձել տպագրել: Վեգների լուսանկարների եւ նամակների շնորհիվ աշխարհը տեղեկացավ Հայոց եղեռնի մասին: Թուրքիան արտաքսեց Վեգներին իր երկրից՝ մեղադրելով նրան «պետական դավաճանության» մեջ: Վեգները Գերմանիայում հանդիպել է Հիտլերին, եւ հենց նրան է Հիտլերն ասել. …
կարդալ ավելինՀայտնի է, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերջերս ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստուգումներ են անցկացվել: Հատուկ հանձնաժողովն, ավարտելով ստուգումները, կառույցի վիճակը գնահատել է շատ բարդ: Նախարար Կամո Աթայանը նշել է, որ դրամատիկական թատրոնի բարոյահոգեբանական մթնոլորտը շատ լարված է: Իրավիճակը շտկելու համար նախատեսվում է ձեռնարկել կտրուկ քայլեր: Լրագրողի հարցին, թե …
կարդալ ավելին1970 թվականին Երեւանում արտառոց եւ սենսացիոն իրադարձություն էր արձանագրվել՝ Կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Նա դուրս էր եկել այգու տարածքից, իջել Մյասնիկյան փողոցով եւ համարյա թե հասել փողոցի սկիզբում գտնվող կամրջին: Այդ փաստի ականատեսները շատ են եղել, բազմաթիվ երեւանցիներ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է փիղը քայլում փողոցում եւ, վերջիվերջո, թե …
կարդալ ավելինԱմերիկյան Տեխաս նահանգի Ուեսլի համալսարանի կենսաբանները հետաքրքիր հայտնագործություն են արել: Պարզվում է, յուրաքանչյուր մարդու գենետիկական կոդը նման է երաժշտության: Գեները նաեւ նոտաներ են, որոնք կարող են վերածվել հնչյունների: Ամեն մի էակ կազմված է սպիտակուցներից՝ պրոտեիններից, որոնք ամինաթթուների շղթայից են կազմված: Եվ եթե 20 ամինաթթուների ամենահաճախ կրկնվողները փոխարինվեն 7 նոտաներով, կարելի է պրոտեինային երաժշտություն նվագել: Այդ …
կարդալ ավելինԻտալացի երգիչ, դերասան եւ շոումեն Ադրիանո Չելենտանոն հեռուստատեսություն է վերադարձել նոր քաղաքական հաղորդաշարով: Հաղորդաշարն ունի «Ռոք քաղաքական գործիչ» անվանումը եւ արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Իտալիայի քաղաքական շրջանակներում: Չելենտանոն իտալական RAI հեռուստաալիքից խոսքի լիակատար ազատություն է պահանջել եւ պայման է դրել, որ իր շոուի հյուրերը՝ հայտնի դերասանները, երգիչներն ու լրագրողները, առանց վերահսկման ասեն այն, …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ Սալվադոր Դալին Իսպանիա վերադարձավ եւ սկսեց գովերգել դիկտատոր Ֆրանկոյի ռեժիմը, Պաբլո Պիկասոն խզեց իր հարաբերությունները նրա հետ եւ հրաժարվեց հանդիպումներից: Այդ մասին են պատմում Ֆրանսիայում տպագրված` Պիկասոյին ուղղված Դալիի նամակները: Դալին մինչեւ իր մահվան օրը նամակներ եւ նկարազարդ բացիկներ է ուղարկել Պիկասոյին, սակայն սկսած 1945 թվականից` ոչ մի պատասխան չի ստացել: …
կարդալ ավելինԿալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է ժամանակավորապես ետին պլան մղել իր վարչական պարտականությունները եւ կրկին ֆիլմերում նկարահանվել: Նա արդեն հաստատել է իր մասնակցությունը «Տերմինատորի» չորրորդ մասում եւ «Ճշմարտացի սուտ» ֆիլմի երկրորդ մասում: «Տերմինատորի» ռեժիսոր Ջեյմս Կամերոնն ասել է, որ դեռ չգիտի` ինչ տեսք է ունենալու չորրորդ «Տերմինատորը». սցենարի վրա աշխատանքները նոր են սկսվում:
կարդալ ավելինԱմեն տարի միջազգային անկախ ժյուրին 10 տարբեր անվանակարգերում մրցանակներ է շնորհում՝ գնահատելով մամուլում տպագրված լուսանկարները: Գնահատվում է եւ լուր-լուսանկարը, եւ լուսանկարային պատմությունը: Հայաստանում «World Press Photo»-ն արդեն երկրորդ անգամ է ներկայացնում տարվա լավագույն լուսանկարների հավաքածուն: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սրահում բացվեց 2004թ. ամենատպավորիչ ու ազդեցիկ լուսանկարների ցուցահանդեսը: «World Press Photo»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կլաուդիա Հինտերսերն ասաց, որ …
կարդալ ավելինԱյն, ինչ Իտալիայում է ծնվում, շատ արագ դասական է դառնում եւ տարբեր մշակույթներում հետնորդներ է ունենում: Հայաստանում անցկացվող հայ-իտալական բարեկամության օրերը վաղուց են մեկնարկել: Իտալական ծրագրերը չափազանց ծավալուն եւ խորն են, անցկացվում են երկու հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո եւ ներկայացնում են արվեստի տարբեր ճյուղերի հարստությունը: Ներկայացված երաժշտությունը, կերպարվեստը, կինոն, գրականությունը, նաեւ գիտաժողովները լավ առիթ …
կարդալ ավելինՀայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը դժվար է ապրել ու ստեղծագործել Հայաստանում, նույնքան դժվար՝ եւ արտասահմանում: «Մենք մեղավոր ենք նրա առաջ,- ասել է քանդակագործի մտերիմ ընկեր, գրող Պերճ Զեյթունցյանը: – Մենք ստիպեցինք նրան լքել իր Հայրենիքը: Աչքերիս առաջ մինչեւ հիմա կանգնած է այն տեսարանը, երբ Արտոն իր արվեստանոցը եկավ եւ դռան առաջ տեսավ փշուր-փշուր արված իր քանդակները»: …
կարդալ ավելինՄոսկվայում որոշվել է բարձրացնել Ցվետնոյ բուլվարում գտնվող Նիկուլինի անվան կրկեսի տարածքի վարձակալության գումարը: Այդ գումարն այսուհետ կազմելու է 16 մլրդ ռուբլի: Կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինի ասելով՝ այդ գումարը կրկեսի համար չափազանց մեծ է: «Մենք ստիպված ենք կամ բարձրացնել տոմսերի գինը, կամ էժանացնել ներկայացումները: Ամեն դեպքում` պետք է մտածենք ոչ թե բեմադրությունների որակի եւ արվեստի մասին, …
կարդալ ավելինԵրեւանի Ֆրունզե Մկրտչյանի անվան թատրոնն այժմ հյուրախաղերով գտնվում է Ստեփանակերտում, որտեղ ներկայացնում է երկու բեմադրություն՝ Մարսել Պանյոլիի «Հացթուխի կինը» եւ Սամվել Խալաթյանի «Աքլորականչը»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանն ասել է, որ ներկայացումները շատ ջերմ են ընդունվել, նույնիսկ` ադրբեջանցիների կողմից: «Բաքվի հեռուստատեսություն մի ադրբեջանցի կին զանգահարեց եւ ասաց, որ հակամարտության ավարտից հետո անպայման ոտքով Գյումրի կգնա …
կարդալ ավելինԼեւոն Մալխասյանն ապրում է այնպես, ինչպես նվագում է՝ էմոցիոնալ, մաքուր եւ անկեղծ: Ոչինչ չի սիրում պլանավորել, քանի որ ջազի իմպրովիզացիոն հիմքը թույլ չի տալիս նրան ծրագրավորել իր կյանքը: Այս տարի դեկտեմբերին Երեւանում կբացվի «Մալխաս ջազ ակումբը»: – Ջազը լոգարիթմ չէ, որ կանոնների ենթարկվի: Ջազն ազատ կյանք է: Սրճարանում նստած՝ կարո՞ղ եք ասել՝ մեկ րոպե հետո …
կարդալ ավելինՆիկիտա Միխալկովը, պատճառաբանելով նոր ֆիլմի նկարահանումներն ավարտելու անհրաժեշտությունը, հեռացել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնից եւ ստեղծագործական արձակուրդ է մեկնել: Նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի ռեժիսոր Եվգենի Գերասիմովը: 1997-ից ԿՄ-ն գլխավորող Միխալկովի այդ որոշումը շատ կինեմատոգրաֆիստներ համարում են ԿՄ-ից նրա ընդմիշտ հեռանալու առաջին քայլը: Միխալկովի ինքնահրաժարականն առավել եւս անսպասելի է թվում` հաշվի առնելով, որ վերջին տարին նրա …
կարդալ ավելինՎերջին մի քանի օրերի ընթացքում ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են հոկտեմբերի 16-ին Մոսկվայի կենտրոնում Եվգենի Պետրոսյանի դեմ մի խումբ ուսանողների կազմակերպած բողոքի ցույցը: Հավաքվածների դժգոհության առիթն «Առաջին ալիքով» ամեն օր եթեր գնացող «Ծուռ հայելի» հաղորդումն է: Այդ առթիվ Ե. Պետրոսյանը հարցազրույց է տվել` հայտարարելով, որ իրենք արդեն երկու տարի է` չեն համագործակցում «Առաջին ալիքի» հետ, իսկ …
կարդալ ավելինԱրդեն 15 տարի ԱՄՆ-ում բնակվող նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը պատրաստվում է հոկտեմբերի 21-ին «Գեւորգյան» ցուցասրահում ցուցահանդես բացել: Ըստ հեղինակի՝ Հայաստանը վիշապի մարմնի մակերես ունի: «Երբ թռչնի թռիչքի բարձրությունից նայում ես Հայաստանին, հասկանում ես, որ մեր երկիրը վիշապի է նման»,-ասում է նկարիչը: Նա գտել է նաեւ Հայաստանի գույնը: Գունային գամմայում հիմնականում իշխում է օխրան: Դարչնագույն, օխրային …
կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի փաստը մտահոգեց համալիրի տարածքում փորձեր անցկացնող երաժշտական կոլեկտիվներին: Հայաստանի պետական ջազային նվագախումբը որոշ ժամանակ փորձեր անելու հնարավորությունից զրկված էր: «Համալիրի նոր տերը խոստացել է մեզ տարածք տրամադրել»,- ասաց նվագախմբի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: Ջազ բենդն ավելորդ աղմուկ բարձրացնել չի ցանկանում, քանի որ փորձադահլիճ տրամադրելու հարցում նրանց խոստացել է աջակցել Մշակույթի …
կարդալ ավելին