Երեւանի Ֆրունզե Մկրտչյանի անվան թատրոնն այժմ հյուրախաղերով գտնվում է Ստեփանակերտում, որտեղ ներկայացնում է երկու բեմադրություն՝ Մարսել Պանյոլիի «Հացթուխի կինը» եւ Սամվել Խալաթյանի «Աքլորականչը»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանն ասել է, որ ներկայացումները շատ ջերմ են ընդունվել, նույնիսկ` ադրբեջանցիների կողմից: «Բաքվի հեռուստատեսություն մի ադրբեջանցի կին զանգահարեց եւ ասաց, որ հակամարտության ավարտից հետո անպայման ոտքով Գյումրի կգնա եւ ծաղիկներ կդնի իր սիրած դերասանի շիրիմին»: Սիրված դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի 75-ամյակին նվիրված հյուրախաղերը կշարունակվեն նաեւ Ջավախքում: