Շվարցենեգերը կինո է վերադառնում

26/10/2005

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է ժամանակավորապես ետին պլան մղել իր վարչական պարտականությունները եւ կրկին ֆիլմերում նկարահանվել: Նա արդեն հաստատել է իր մասնակցությունը «Տերմինատորի» չորրորդ մասում եւ «Ճշմարտացի սուտ» ֆիլմի երկրորդ մասում: «Տերմինատորի» ռեժիսոր Ջեյմս Կամերոնն ասել է, որ դեռ չգիտի` ինչ տեսք է ունենալու չորրորդ «Տերմինատորը». սցենարի վրա աշխատանքները նոր են սկսվում: