Մշակույթ

Նոր ջազ-ակումբ

19.10.2005

Հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը պատրաստվում է իր սիրած քաղաք Երեւանում ջազ ակումբ բացել: Նա չի ցանկանում խոսել այդ փաստի մասին, քանի որ բացումը շուտ չի լինի՝ դեկտեմբերի վերջին: «Երեւանում շատ կան փոքր, միջին եւ մեծ ակումբներ, եւ ես միայն ուրախ եմ դրա համար»,- ասում է նա: Փաստ է, որ նոր ջազ ակումբում լավ մթնոլորտ է …

կարդալ ավելին

Փաստագրական ցուցահանդես

19.10.2005

Հայաստանում Իտալիայի օրերի միջոցառումների շարքում տեղ է գտել նաեւ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվեց քաղաքապետարանի առաջին հարկում: Հրայր Բազեն իր փաստագրական լուսանկարների միջոցով ներկայացրել էր Վենետիկի հայկական թաղամասը, Հայոց Սբ. Խաչ եւ Սբ. Մարտին եկեղեցիները, Վենետիկի Սբ. Սալվադոր եկեղեցին, Հայոց վերջին թագուհի Կատերինա Կորների դամբարանը, Ֆլորենցիայում Սբ. Մինասի տաճարն ու սրբի խճանկարը …

կարդալ ավելին

Առաջին կինոդահլիճը

19.10.2005

Սաուդյան Արաբիայում նոր կինոդահլիճ է բացվելու: Դա լինելու է առաջին կինոդահլիճը, որն իր դռները կբացի 20 տարի առաջ ընդունած հասարակական կինոցուցադրումներն արգելող որոշումից հետո: Սուրբ ամսվա՝ ռամադանի ավարտից հետո 1,4 հազար հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը բացվելու է Էռ Ռիադի հյուրանոցներից մեկում: Օրը երեք անգամ ցուցադրվելու են արաբերեն լեզվով թարգմանված ամերիկյան մուլտֆիլմերը, իսկ դահլիճի մուտքն ազատ …

կարդալ ավելին

Հայկական ձայներիզը լավագույնն է

19.10.2005

«Արամ Խաչատրյան. կյանք եւ ստեղծագործություն» մուլտիմեդիական ձայներիզը ճանաչվել է արվեստի ոլորտի լավագույն աշխատանքը: Տեղեկատվական զարգացման համաշխարհային գագաթաժողովի՝ «World Sammit Award»-ի ժյուրին «ITE» ընկերության «Մուլտիվեբ» ստուդիայի այս աշխատանքին շնորհել է բարձրագույն մրցանակ: Ժյուրին գնահատել է նաեւ էլեկտրոնային պարունակությունը եւ ստեղծագործական գաղափարը: Մրցույթին ներկայացվել է մոտ 800 աշխատանք՝ աշխարհի 168 երկրներից: Լավագույն աշխատանքների տասնյակում է նաեւ «Հայկական …

կարդալ ավելին

Ռեմբրանդտը` կեղծված

19.10.2005

«Ռեմբրանդտ» հետազոտական խմբի գիտնականները Ռեմբրանդտի աշխատանքները, մասնավորապես` դիմանկարներն, ուսումնասիրելիս եկել են այն եզրակացության, որ դրանք ամենեւին էլ Ռեմբրանդտի դիմանկարները չեն: Այս գիտնականների խումբն արդեն 40 տարի զբաղվում է «ռեմբրանդտագիտությամբ» ու այսպիսի եզրակացությունը սենսացիա էր նաեւ իրենց՝ գիտնականների համար: Ներկայումս հայտնի են Ռեմբրանդտի 90 դիմանկարներ, որոնցից 20-ի` հոլանդացի նկարչի դիմանկարը լինելը հերքվել է: 31 կտավից միայն …

կարդալ ավելին

Սիրում է երեխաներին

19.10.2005

Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը գումար է փոխանցել 13 թանգարանների: Նպատակն է, որպեսզի Կենտրոն համայնքի բոլոր դպրոցների առաջին դասարանցիները շաբաթվա ցանկացած օր կարողանան անվճար այցելել թանգարաններ: Մշակույթի, երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն այդ առիթով մեզ ասաց. «Այսպես թե այնպես, թանգարանները շաբաթվա երկու օրն անվճար են երեխաների համար: Այդ էքսկուրսավարներն են, որոնց ծառայությունից օգտվելը գումար արժե»: …

կարդալ ավելին

Գողացել են վերնաշապիկը

19.10.2005

Ռոք ընդ ռոլի արքա Էլվիս Փրեսլիի երկնագույն վերնաշապիկը գողացվել է Տեխասի ցուցահանդես-վաճառքից: 10 հազար դոլար արժողությամբ վերնաշապիկից բացի, ցուցահանդես-վաճառքում ներկայացված են եղել լեգենդար աստղին պատկանող իրերը: Էլվիսի իրերի հավածաքուի տերը խոստացել է քրեական գործ չհարուցել գողի նկատմամբ, եթե վերջինս հոժարակամ վերադարձնի թանկարժեք վերնաշապիկը: Գողն անոնիմ կերպով վերադարձրել է վերնաշապիկը, որն այժմ նորից ցուցահանդես-վաճառքում է, բայց …

կարդալ ավելին

«World Press Photo»-ն` 50 տարեկան

19.10.2005

Հոկտեմբերի 21-ին Երեւանում կբացվի «World Press Photo-2005» ցուցահանդեսը՝ նվիրված այդ կազմակերպության ստեղծման 50-ամյակին: «World Press Photo»-ն անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է Նիդեռլանդներում 1955թ.: Նրա նպատակը ողջ աշխարհում պրոֆեսիոնալ լուսանկարիչ-լրագրողներին օժանդակելն է եւ նրանց միմյանց հետ շփվելու հնարավորություն տալը: Կազմակերպությունն ամեն տարի մրցույթներ է անցկացնում, ինչպեսեւ` կազմակերպում է ցուցահանդեսներ, սեմինարներ, քննարկումներ ու մաստեր-կլասներ:

կարդալ ավելին

«Ամոթից գետինը մտանք…»

15.10.2005

Գրքի մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառն այսօր Ռուսաստանում ամենամեծն ու ամենաներկայանալին է, եւ արդեն 27 տարի ռուս գրահրատարակիչների համար այն տարվա ամենանշանակալից իրադարձությունն է: Այս միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ռուսական, այլեւ բազմաթիվ արտասահմանյան հրատարակչություններ: Սեպտեմբերի 7-12-ը տեղի ունեցած միջոցառմանն այս տարի մասնակցել են 2780 հրատարակչական ֆիրմաներ, գրավաճառ կազմակերպություններ, գրադարաններ, ուսումնական հաստատություններ, մշակութային կենտրոններ աշխարհի ավելի քան …

կարդալ ավելին

Վերելք՝ վերադասավորումի շնորհիվ

15.10.2005

Բազում դիմակներով մարդ Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի ամիս պարտադիր անշլագներով խաղում է իր նոր «Վերելք» ներկայացումը: Որքան էլ հաճախ դերասանն ասել է, որ ցանկանում է իր երգիծական-ողբերգական մենախոսությունները համեմել կամ լուծել ֆրանսիական դերասանների թեթեւ եւ սեթեւեթ խաղով, բոլորն էլ թատրոն են գալիս միայն նրա բացահայտումները լսելու համար: «Ցեղասպանության փաստը մեր գիտակցության մեջ դեռ իմաստավորված …

կարդալ ավելին

«Ես մշակույթի զինվոր եմ»

15.10.2005

Բեմում է Վլադիմիր Սպիվակովը. այս բառերը գեղեցկության եւ բարձրարվեստ երաժշտության երաշխիք են: Սպիվակովին Հայաստանը սիրում եւ պաշտում է: Նրա անձնական հմայքը, վառ արտիստականությունն ու կատարման հեղինակային ոճն անմոռանալի են: Երեւանում Վլադիմիր Սպիվակովը երկու օր ելույթ ունեցավ Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես միշտ՝ լեփ-լեցուն դահլիճում: Նա արդեն մի քանի տարի, բացի «Մոսկվայի վիրտուոզներից», ղեկավարում է …

կարդալ ավելին

Ֆրանսիայում հայ ֆիլմը մրցակցությունից վեր էր

15.10.2005

Կոբուրգում հսկայական եւ գեղեցիկ ձիարշավարան կա, ֆրանսիացի շատ հայտնի դերասաններ, լրագրողներ եւ պարզապես ձի սիրող մարդիկ այստեղ իրենց անձնական ձիերն ունեն: «Ձիու եւ ձիավորի միջեւ ոչ մի անձնական գաղտնիք չպիտի լինի». սա է ձիերին նվիրված փառատոնի նշանաբաններից մեկը: Իսկ փառատոնի ֆիլմերի ցուցադրումները բացօթյա են, խոտածածկ տարածքում մեծ էկրան է տեղադրված, որպեսզի եւ՛ մարդիկ, եւ՛ էկրանային …

կարդալ ավելին

Տիգրան Սարգսյանի գալերեան

09.10.2005

«Գաբոնե» արվեստի նորաբաց ցուցասրահի բացման հրավիրատոմսերը բաժանում էր ՀՀ Կենտրոնական բանկի մի աշխատակից, ով հրավիրատոմսը հանձնելիս անպայման նշում էր, որ իրենց նախագահ Տիգրան Սարգսյանն անձամբ խնդրել է ներկա լինել բացման արարողությանը: Հետագայում պարզվեց, որ ԿԲ նախագահը Կասկադի հարեւանությամբ բացված «Գաբոնե» ցուցասրահի հետ իսկապես առնչություն ունի: Ցուցասրահի առաջին նկարիչը Գաբրիել Մանուկյանն էր:

կարդալ ավելին

«ԿՈՒԲ». հեռուստատեսային նոր տարածություն

09.10.2005

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ «5-րդ ալիքով» ամեն օր հինգ անգամ մեկական ժամ եթերում է «Կուբ» հեռուստատեսային նոր խաղը։ Առայժմ հայտնի են միայն խաղացողները, բայց ոչ՝ խաղի բուն կանոնները։ «Կուբը» հեռուստատեսային «Իրական շոուի» ժանրի նախագծերից է։ «Իրական շոուի» ժանրը առաջին անգամ հեռուստատեսություն մուտք է գործել Գերմանիայում։ Պրոդյուսերների մի խումբ, որ արդեն ստացել էր ֆինանսավորում …

կարդալ ավելին

Ուշադրություն, ֆիլմը սկսվում է

09.10.2005

Այսօր Հայաստանում կինոթատրոնային բիզնեսը կիսում են 2 «հսկաները»` «Մոսկվա» եւ «Նաիրի» համալիրները: Վերջին մեկ տարում նրանք սկսել են սերտ համագործակցել միմյանց հետ, իսկ կշահե՞ն արդյոք դրանից հայ կինոսիրողներն ու, ընդհանրապես, բնակչության այն մասը, ով նախընտրում է զվարճանքի այս տարբերակը: Ինչպես շոու-բիզնեսը, այնպես էլ՝ կինոթատրոնայինը, բիզնեսի ամենաեկամտաբեր ոլորտներից են: Օրինակ, ԱՄՆ-ում մի ֆիլմի ցուցադրումը կարող է …

կարդալ ավելին

«Ես լսեցի Երվանդ Քոչարին»

08.10.2005

Եկող տարի Կոտայքի մարզի Արգել գյուղը փայտագործության արվեստի թանգարան կունենա: Տուն-թանգարանը Արգելին է նվիրելու նույն գյուղի բնակիչ, փայտարվեստի ոլորտի անվանի փորագրիչ, զարդանկարիչ Արսեն Փանոսյանը: Նա պատրաստվում է գյուղի իր տունը վերանորոգել ու իր ստեղծագործություններով հանդերձ նվիրել գյուղին. «Առանց այդ էլ տունս հիմա ոնց որ թանգարան լինի, եթե էս կողմերով մի զբոսաշրջիկ է անցնում, անպայման այցելում …

կարդալ ավելին

Երկու նոր հայկական պրեմիերա

08.10.2005

Իսկ մեր նորությունները շատ հետաքրքիր ու որակյալ են: Սովորության համաձայն, նորություն սպասում ենք, փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքերով ասած՝ «մեր հրեշ-թատրոններից», իսկ նոր շունչն այսօր զգացվում է ստուդիական թատերախմբերի աշխատանքներում: Երիտասարդների ուժերով ստեղծված ներկայացումները հիմնականում թարմ ու պրոֆեսիոնալ են: Երկու նոր բեմադրություն են ցուցադրել «Գոյ» թատրոնն ու Մնջախաղի թատրոնը: Մարդաբնակ միայնություն Անմարդաբնակ կղզում անցկացրած 30 …

կարդալ ավելին

Գափոն «Գաբոնեում»

08.10.2005

Նորաբաց «Գաբոնե» ցուցասրահը կազմակերպել էր նկարիչ Գաբրիել Մանուկյանի (Գափոյի) աշխատանքների ցուցադրությունը: Նկարչի «Հի-հի, հա-հա» շարքի 30 կտավները լիովին արդարացնում էին խորագիրը: Նրանք անհոգ, ուրախ եւ պայծառ տրամադրություն էին ստեղծում: Թռչող, սավառնող, լողացող, պարող երեւակայական էակները, մարդիկ ու կենդանիները պատկերված են շատ վառ, երանգներից զուրկ գույներով: Գափոյի նկարներում իշխում է կարմիրն ու ոսկեզօծը՝ ստեղծելով տոնի, տոնախմբության, …

կարդալ ավելին

Նոր բեմադրություն՝ Հրանտ Մաթեւոսյանի հարցադրումներով

08.10.2005

Որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում, արդյոք ամո՞ւր ենք կանգնած մեր մշակութային հիմքի վրա եւ ի՞նչ արժեքներ ենք տանում մեզ հետ. այս հավերժ հարցերը շուտով Երեւանի Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանան, քանի որ սպասվում է Հրանտ Մաթեւոսյանի «Չեզոք գոտի» կինովիպակի բեմականացումը: «Սա շատ խորը, իր տեսակով եւ մոտեցմամբ բարդ գործ է», – ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար …

կարդալ ավելին

«Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ»

07.10.2005

Առաջին անգամ մեկ գրքում հավաքվել են հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանին վերաբերող կարեւորագույն քարտեզները, որ վերաբերում են Հայաստանի աշխարհագրական տարածքին՝ սկսած մ.թ.ա 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկից, հին հունական եւ հռոմեական քարտեզագետների աշխատանքներ, վաղ քրիստոնեական, իսլամական, օսմանյան, վաղ եւ ուշ միջնադարյան քարտեզներ, ինչպես նաեւ արտատպված են նմուշներ արեւմտյան հայտնի քարտեզագետներ Մարտին Վալդեզմյուլլերի, Սեբաստիան Մյունստերի, Ջերարդուս …

կարդալ ավելին