Փաստագրական ցուցահանդես

19/10/2005

Հայաստանում Իտալիայի օրերի միջոցառումների շարքում տեղ է գտել նաեւ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվեց քաղաքապետարանի առաջին հարկում: Հրայր Բազեն իր փաստագրական լուսանկարների միջոցով ներկայացրել էր Վենետիկի հայկական թաղամասը, Հայոց Սբ. Խաչ եւ Սբ. Մարտին եկեղեցիները, Վենետիկի Սբ. Սալվադոր եկեղեցին, Հայոց վերջին թագուհի Կատերինա Կորների դամբարանը, Ֆլորենցիայում Սբ. Մինասի տաճարն ու սրբի խճանկարը եւ հայերի պատմությունը նկարագրող այլ հետաքրքիր լուսանկարներ:

Լ.Ս.