Մշակույթ

Գործ է հարուցվել

23.11.2005

Երեկ Պյատիգորսկում քրեական գործ է հարուցվել քաղաքի հայկական ազգային-մշակութային ինքնավարության շենքի հրկիզման փաստի առնչությամբ: Գործը հարուցվել է գույքի կանխամտածված ոչնչացման վերաբերյալ հոդվածով, եւ գործի նյութերն ուղարկվել են Պյատիգորսկի ՆԳՎ-ին առընթեր Քննչական բաժին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի գիշերը մի խումբ անձինք հրդեհել էին մշակութային ինքնավարության շենքը: Իրավապահ մարմինները չեն բացառել, որ հանցագործությանը կարող են մեղսակից լինել …

կարդալ ավելին

Ինչո՞ւ չենք գնահատում մեր մեծերին

23.11.2005

Մտավորականների առաջարկով այգում կհիմնվի հուշապատ, որտեղ կզետեղվեն հայ ժողովրդի օտար ազգի բարեկամների անունները։ Կառուցվելիք եւս մի հուշապատ կծառայի ոչ ավանդական հուղարկավորությունների համար. պատի մեջ՝ խորշերում կտեղադրվեն աճյունասափորներ, որոնք կծածկվեն քանդակազարդ քարերով։ Պանթեոնի բարեկարգումը սկսվել է այս տարվա հունիսի 25-ից եւ կավարտվի դեկտեմբերին: Պետբյուջեից դրա համար հատկացվել է 134 մլն դրամ։ Տարածքը կընդարձակվի մինչեւ 1100 քմ, …

կարդալ ավելին

Մադոննան գողացել է երգը

21.11.2005

Բելգիացի Սալվատորե Աքվավիվան, ով Մադոննային մեղադրել էր գրագողության մեջ, Մոնս քաղաքի դատարանում շահել է դատը: Հայցորդի փաստաբանի խոսքերով՝ դատարանը որոշում է կայացրել 15 օրվա ընթացքում բելգիական խանութներում վաճառքից հանել Մադոննայի՝ 1998թ. լույս տեսած «Ray of Light» ալբոմից «Frozen» երգի բոլոր ձայնագրությունները: Դատարանը նաեւ արգելել է բոլոր բելգիական հեռուստա- եւ ռադիոալիքներին` հեռարձակել այդ ստեղծագործությունը: Օրինախախտներին սպառնում …

կարդալ ավելին

Ցուցահանդես Լոնդոնում

21.11.2005

Թուրքական «Zaman» թերթի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող «Պատերազմի արքայական թանգարանի» «Հանցագործություններ մարդկության դեմ» բաժնում տեղի է ունեցել հայերի «այսպես կոչված ցեղասպանությանը» նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են բազմաթիվ աշխատանքներ: Հայերի ցեղասպանության մասին աշխատանքները ներկայացվել են 1-ին համաշխարհային պատերազմից մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ցանկում:

կարդալ ավելին

Սգո երգերի ամենաճանաչված կատարողը

21.11.2005

Բրիտանական «Cooperative Funeralcare» թաղման ընկերությունը կազմել է այն երգերի հիթ-շքերթը, որոնք ամենից հաճախ են հնչում հուղարկավորությունների ժամանակ: Պարզվել է՝ ամենից հաճախ հանգուցյալի հարազատները պատվիրում են «My Way» երգը` Ֆրենկ Սինատրայի կատարմամբ: Երկրորդ տեղում Բեթ Միդլերի «Wild Beneath My Wings» ստեղծագործությունն է, երրորդ տեղում՝ Ռոբբի Ուիլյամսի «Angels»-ը:

կարդալ ավելին

Բեթհովենի անհայտ ձեռագիրը

21.11.2005

Գտնվել է Լյուդվիգ վան Բեթհովենի մինչ այժմ անհայտ ձեռագիրը: Այն պատահաբար հայտնաբերվել է Ֆիլադելֆիայի հոգեւոր սեմինարիայի գրադարանում: 80 էջանոց ձեռագիրը «Մեծ ֆուգայի» նոտայական գրառումն է, որը շուտով վաճառվելու է Sotheby’s աճուրդում` 2,6 մլն դոլար մեկնարկային գնով: Բեթհովենը երկու դաշնամուրի համար ֆուգան գրել է այն ժամանակ, երբ լիակատար խուլ է եղել: Ձեռագրում Բեթհովենի ձեռքով արված բազմաթիվ …

կարդալ ավելին

Ճամպրուկ-հուշարձան

21.11.2005

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկուն նվիրված հուշարձան: Հուշարձանի կոմպոզիցիայի կենտրոնում ոչ թե Բրոդսկին է, այլ նրա ճամպրուկը, որի վրա փակցված է բանաստեղծի անունով պիտակը, իսկ ճամպրուկի վրա տեղադրված է բանաստեղծի կիսանդրին: Ճամպրուկը գտնվում է ուղիղ փողոցի ասֆալտին, եւ անցորդները կարող են մոտենալ Բրոդսկուն բոլոր կողմերից: Արձանի հեղինակ Կոնստանտին Սիմունի կարծիքով` ճամպրուկի գաղափարը …

կարդալ ավելին

Մի կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է այն, ինչ նրան ասել են

18.11.2005

Մասնագիտությամբ թարգմանիչ Արտաշես Էմինը Հայաստանում Կանադայի հյուպատոսն է: «Կանադան լավ, հանգիստ երկիր է, մեծ ռեսուրսներ ունի եւ ճիշտ քաղաքականություն է վարում: Սոցիալիզմի տարրեր ունի՝ կրթությունն ու բժշկությունն անվճար են»,- ասում է բանաստեղծ Գեւորգ Էմինի որդին, ով ինքն էլ կարծես Կանադայի նման հանգիստ, իր կյանքի ուղին լավ պատկերացնող մարդ է: Նա վստահ է, որ վաղն այսօրվանից …

կարդալ ավելին

Շրջիկ ցուցահանդես՝ գլոբալ գեղեցկության մասին

18.11.2005

Արդեն մեկ ամիս Հայաստանի պատկերասրահում ցուցադրվում են հայտնի լուսանկարիչ, ծագումով լեհ ֆրանսիացի Յան Արտուս-Բերտրանի լուսանկարները, որոնք բոլորն էլ ուղղաթիռից են արված: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է մեր մոլորակի կյանքի բոլոր դրսեւորումները: Երկնքից արված այս պատկերները նաեւ հարցադրումներ են պարունակում՝ ո՞ւր ենք գնում՝ ուս ուսի տված ողջ մարդկության հետ, ի՞նչ անենք, որ պահպանենք մեր ունեցածը, ի՞նչ անենք, …

կարդալ ավելին

Մենք անհամբեր ժողովուրդ ենք

11.11.2005

Գեւորգ-Ջորջ Կասաբյանը հետաքրքիր ճակատագիր ունի: Նա ծնվել է Հալեպում, ստացել ինժեների մասնագիտություն, աշխատել որպես ավիակոնստրուկտոր, հետո տեղափոխվել Կանադա, ստացել նոր մասնագիտություն եւ զբաղվել համակարգչային ծրագրավորմամբ: Պարոն Գեւորգը շատ հավասարակշռված եւ վստահ մարդ է: Երեւի կյանքի երկու նախորդ փուլերը սովորեցրել են նրան զուսպ եւ կշռադատված լինել: Այժմ պարոն Գեւորգը մշտապես ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում: Նա …

կարդալ ավելին

Ֆիլմ՝ երիտասարդ վարչապետի մասին

11.11.2005

Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլերի երիտասարդական տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանվում: «Թոնի Բլեր՝ ռոք-աստղ» ֆիլմը ներկայացնում է մի պատանու, ով երազում է ռոք երգիչ դառնալ եւ նմանվել Միք Ջագերին: Նա նեղ տաբատ հագած, հպարտ քայլում է փողոցով՝ «I Can`t Get No Satisfaction» երգի ուղեկցությամբ: Ֆիլմը «վավերագրական կատակերգություն» է կոչվում: Ֆիլմի հեղինակները զրուցել են …

կարդալ ավելին

Ալեն Դելոնը 70 տարեկան է

11.11.2005

Ֆրանսիան առանց Ալեն Դելոնի պատկերացնել հնարավոր չէ: Այսօր բազմաթիվ երկրպագուներ ունեցող դերասանը տոնում է իր 70-ամյակը: Թեեւ նա հազվադեպ է նոր դերեր կատարում, միեւնույն է, մնում է ֆրանսիական կինոյի անմար լեգենդը: Աստղի մոտ վերջերս դեպրեսիա է նկատվում, նա հարցազրույցներից մեկում ասել է, որ նույնիսկ ինքնասպանության մասին է մտածում: Դեպրեսիայի պատճառը կինոն եւ առողջությունն է: Միջազգային …

կարդալ ավելին

Լեհ լուսանկարիչը նկարահանում է Դանիայի թագուհուն եւ հայկական խաչքարերը

05.11.2005

Ազգությամբ լեհ լուսանկարիչ եւ վիդեոօպերատոր Իրենեուշ Սիրանեկն ապրում եւ աշխատում է Դանիայում: Դանիայի մշակույթի նախարարի հրավերով նա ժամանեց Դանիա եւ ֆոտոստուդիա բացեց: Ի. Սիրանեկը պատվերներ է ստանում Դանիայի թագավորական ընտանիքից եւ ֆիլմեր պատրաստում Մարգարեթ թագուհու եւ Բենեդիկտ արքայադստեր մասին: Բարոկկո ոճով ձեւավորված թագավորական պարտեզներում նա փառատոներ եւ պետության համար կարեւոր իրադարձություններ է նկարահանում: Հետաքրքիր են …

կարդալ ավելին

Պատրաստվենք Հելոուինին

05.11.2005

Արեւմուտքում հոկտեմբերի 31-ը Հելոուինի օրն է: Սա համարվում է հին կելտերի հեթանոսական տոնը: Այդ օրը մարդիկ հագնում են սարսափազդու հագուստներ եւ թափառում են: Օրվա խորհրդանիշը դդումն է. դրա վրա մարդու դեմք փորագրելուց հետո մեջը վառվող մոմ են դնում: Իրականում այս տոնը մեկ այլ ոչ ավանդական խորհուրդ էլ ունի՝ ամեն տարի այս տոնը շատերի համար ավարտվում …

կարդալ ավելին

Ֆրանսիական «ժեստ»

05.11.2005

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հեռանում է կինոյից եւ հրաժարվում է ալկոհոլ օգտագործել: Այդ մասին նա հաղորդել է ֆրանսիական «Le Parisien dimanche» օրաթերթին: «Ես այլեւս ապացուցելու ոչինչ չունեմ, ես խաղացել եմ 170 դեր եւ գեղեցիկ ձեւով հեռանում եմ»: Ֆրասիացի լրագրողներն ու դերասանները չեն հավատում դերասանի այս խոսքերին, ասելով, որ դա պարզապես «դերասանական ժեստ» է: Ըստ …

կարդալ ավելին

«Դոկտոր Մահ»-ի կյանքն էկրանին

05.11.2005

Ռեժիսոր-վավերագրող Բարբարա Կոպպլը մտադիր է ֆիլմ նկարել բժիշկ Ջեք Գեւորգյանի մասին, որն ավելի հայտնի է «Դոկտոր Մահ» անունով: Գեւորգյանը 1990-1998թթ. մոտ 100 անբուժելի հիվանդների օգնել է ինքնասպանություն գործել: 1998թ. նա իր հիվանդներից մեկի մահվան մասին պատմող տեսաերիզն ուղարկում է CBS հեռուստաընկերությանը, եւ այն եթերում ցուցադրվելուց հետո Միչիգան նահանգի Դատախազությունը քրեական գործ է հարուցում բժշկի դեմ: …

կարդալ ավելին

Աստղերը` չինական ձեւով

05.11.2005

Չինաստանի Շանհայ քաղաքում հնագույն աստղադիտարան է հայտնաբերվել, որն, ամենայն հավանականությամբ, կհամարվի աշխարհի ամենահնագույնը: Մասնագետների ենթադրություններով` այն կառուցվել է մ.թ.ա. 2500-1900 դարերում: Փաստորեն, պարզվում է, որ չինացիները, նախքան ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը, արդեն հասցրել են ուսումնասիրել տիեզերքը դեռ շատ հին ժամանակներում:

կարդալ ավելին

Զարգացումը շենքերի բարձրանալը չէ

05.11.2005

«System of a down» հայտնի ամերիկյան ռոք խմբի չորս անդամները հայկական արմատներ ունեն: Բեմում նրանք ագրեսիվ neo-metal երաժշտություն են նվագում, իսկ կյանքում շատ փափուկ եւ բաց սրտով փիլիսոփաներ են: Նրանց երաժշտությունը ոչ մի ուղղության հետ կապել չի ստացվում: Դա երաժշտական զարմանալի խառնուրդ է, որը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Նրանց կամ սիրում են, կամ չեն …

կարդալ ավելին

Հաղարծինը կվերանորոգի Շարժայի բանկը

02.11.2005

Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շարժայի բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանին: Քննարկվել է երկու պետությունների առանձին բնակավայրերի միջեւ կապերի հաստատման, Տաուշի մարզում մի շարք ծրագրերի, մասնավորապես, Հաղարծինի վերանորոգման, եկեղեցի տանող ճանապարհի վերականգնման եւ այլ նախագծեր:

կարդալ ավելին

Նախարար ունենք՝ աշխարհը չունի

02.11.2005

Հոկտեմբերի 27-28-ը Ֆարոյում կայացած Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50-րդ տարեդարձին նվիրված «Միջմշակութային երկխոսություն» խորագրով ԵԽ նախարարական կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ մեր մշակույթի նախարարը: Հովիկ Հովեյանը կոնֆերանսի մասնակիցներին փորձել է համոզել, որ միջմշակութային երկխոսությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների վրա: Այդ սկզբունքների տակ նախարարը հասկանում է կրոնի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, …

կարդալ ավելին