Ռեժիսոր-վավերագրող Բարբարա Կոպպլը մտադիր է ֆիլմ նկարել բժիշկ Ջեք Գեւորգյանի մասին, որն ավելի հայտնի է «Դոկտոր Մահ» անունով: Գեւորգյանը 1990-1998թթ. մոտ 100 անբուժելի հիվանդների օգնել է ինքնասպանություն գործել: 1998թ. նա իր հիվանդներից մեկի մահվան մասին պատմող տեսաերիզն ուղարկում է CBS հեռուստաընկերությանը, եւ այն եթերում ցուցադրվելուց հետո Միչիգան նահանգի Դատախազությունը քրեական գործ է հարուցում բժշկի դեմ: Նրան դատապարտում են 10-25 տարվա ազատազրկման: 2007թ. Ջեք Գեւորգյանը կարող է վաղաժամկետ ազատվել բանտից: Բարբարա Կոպպլի ֆիլմը հիմնվելու է էֆթանազիայի իրավունքի հայտնի պաշտպանի դեռեւս չտպագրված ինքնակենսագրության վրա: Բարբարա Կոպպլը երկու «Օսկար» է ստացել «Harlan Country, USA» եւ «American Dream» փաստագրական ֆիլմերի համար: